կարևոր
2902 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-28 19:14
Քաղաքական

Մի գյուղից ենք, շատ լավ եմ ճանաչում, ընդունակ չէր նման բանի․ բնակիչը՝ Դավիթ Համբարձումյանի մասին

Մի գյուղից ենք, շատ լավ եմ ճանաչում, ընդունակ չէր նման բանի․ բնակիչը՝ Դավիթ Համբարձումյանի մասին

Լուսինե Ղազարյանը Զվարթնոց Օդանավակայն է եկել ՝ ի աջակցություն համայնքի ղեկավարի՝ Դավիթ Համբարձումյանի։ Նա ապրում է Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում։ Բնակիչը հավաստիացնում է, որ ինքնակամ է եկել օդանավակայան՝ համայնքապետին դիմավորելու համար։

«Ես ապրում եմ այդ համայնքում։ Ոչ մի պետական աշխատանք չունեմ, տնային տնտեսուհի եմ։Իմ կամքով, երեխաներիս ապագայով մտահոգված եկել եմ այստեղ։ Մի գյուղից ենք, շատ լավ եմ ճանաչում իրեն, ծնողներին։ Նա այդ մարդը չի, ընդունակ չէ դրան»,- ասաց նա՝ նկատի ունենալով  Դավիթ Համբարձումյանին։

Բնակիչը պնդում է, որ իրենց համայնքապետին անհիմն մեղադրանքներ են ներկայացնել ու դատում են։

«Այսօր այստեղ եմ, և աջակցություն մեր համայնքապետի։ Վստահ ենք, որ անհիմն են ձերբակալության որոշում կայացրել։  Իրոք հայ մարդ է՝իր մտածելակերպով, աշխարհայացքով և ժողովրդի կողքին,եկեղեցու կողքին։ Մենք Իրանից ոչ մի վատ բան չենք տեսել։ Մարդը դուրս է եկել քաղաքականություն, ուզում է, որ ինչ-որ բան փոխել այս երկրում զուտ դրա համար կալանավորում են։»,- ասաց նա։

 Նշենք, որ այս պահին  Մասիսի համայնքապետ, ՀՀ վարչապետի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայան են եկել նրա աջակիցներն ու հարազատները։ Նշենք նաև, որ օրերս դատարանի համապատասխան վճիռ կայացրեց՝   Դավիթ Համբարձումյանին դատապարտվել  6 տարի, 3 ամիս ազատազրկման։ Քաղաքացիները օդանավակայանում են՝ ընդվզելու  Համբարձումյանի կալանավորումը։