|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը կարելի է օգտագործել ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման գործում։ Նման կարծիք հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը:
Ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 3-րդ միջազգային խորհրդաժողովում՝ պաշտոնյան հայտարարել է, որ ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի անդամ երկրների ռազմական նշանակության համակարգերը համադրման ներուժ ունեն:
Սեյտիմովի խոսքով՝ այդ գործընթացը հնարավոր է համատեղ պլանավորման, զորավարժությունների ժամանակացույցի ներդաշնակեցման և, ըստ անհրաժեշտության՝ ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների ինտեգրման շրջանակներում ԱՊՀ և ՇՀԿ ճգնաժամային սցենարներում:
«Խոսքը ոչ միայն համատեղ զորավարժությունների անցկացման, այլև միասնական շտաբի հնարավոր ձևավորման մասին է, որը կարող է իրական ժամանակի ռեժիմում համակարգել կազմակերպությունների մասնակից պետությունների զինված ուժերի և հատուկ ծառայությունների գործողությունները սպառնալիքների առաջացման դեպքում», - հավելել է Սեյտիմովը:
Նրա խոսքով՝ իրար հետ սերտ կապ ունեցող աշխարհաքաղաքական մարտահրավերները դուրս են գալիս առանձին պետությունների և դաշինքների սահմաններից և ազդեցության ոլորտներից, ինչը պահանջում է միջազգային հարաբերությունների տարբեր սուբյեկտների ջանքերի միավորում: