Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատասխանելով Սիրիայում Իսրայելի գործողությանը Մոսկվայի հնարավոր արձագանքի մասին հարցին, որի տարածքում տեղակայված է ռուսական զորախումբը, Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է․ «Հազիվ թե այստեղ տեղին լինեն ինչ-որ էվենտուալ դատողություններ»: Եթե Իսրայելի ցամաքային գործողությունը Սիրիայում դեռեւս մնում է «էվենտուալ», այսինքն՝ հիպոթետիկ, ապա Ուկրաինայի զինված ուժերի ուղղակի միջամտությունը Սիրիայի ներքին գործերին կարելի է կայացած փաստ համարել։ «Ուկրաինական հատուկ ծառյությունների մի խումբ աշխատակիցներ ավելի քան 1,5 առաջ մի քանի անգամ այցելել են Իդլիբ՝ համակարգելու եւ պլանավորելու ռուսական ուժերին հարվածները նոր տեխնոլոգիաների (անօդաչու թռչող սարքերի արտադրության) կարգաբերումից հետո։ ... Ուկրաինացիներն ու ամերիկացիները Ուկրաինայից մարտերը տեղափոխում են Սիրիա՝ Սիրիայում ռուսական ուժերի դեմ նոր ճակատ բացելու համար»։ Ուկրաինական Kyiv Post պարբերականը պնդում է՝ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտգործմամբ արդեն մի քանի հարձակում է իրականացվել, որոնցից վերջինը սեպտեմբերի 15-ին է: Մասնավորապես՝ ռուսական ռազմաբազային հարվածելու փորձ է արվել Հալեպի հարավ-արեւելյան արվարձաններում։ Պարբերականը գրում է նաեւ Սիրիայում հետախուզության մասնակցությամբ մի քանի այլ հարձակումների մասին, այդ թվում՝ Իսրայելի կողմից գրավված Գոլանի բարձունքներում։
Սիրիական Al Watan թերթի տվյալներով՝ հետախուզության վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը կապ է պահպանում «հայաթ թահրիր աշ-շամ» իսլամիստական խմբավորման (նախկին ջեբհաթ ան-նուսրա) առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի հետ, որպեսզի զինյալներ հավաքագրի Ուկրաինայի զինված ուժերում: Կապը պահպանվում է արդեն երկար ժամանակ, պատմել են պարբերկանի զրուցակիցները։ Թուրքական Aydınlıkը հաղորդել է այդ խմբավորման անդամների հետ ուկրաինական պատվիրակության բանակցությունների մասին: «Ուրաինական հետախուզության էմիսարները գտնվում են Իդլիբի դեէսկալացիայի գոտում՝ Սիրիայի տարածքում, որտեղ հավաքագրում են «ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալներին»:
Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվացմանը կարող է նպաստել վերջին շրջանում նկատելիորեն վատթարացած սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Դա կարելի է դատել, օրինակ, տեղական ֆունտի փոխարժեքով․․․ Այսպիսով, ազգային արժույթի արժեզրկման միտումը պահպանվել է, եւ 2023 թ-ի ընթացքում սիրիական ֆունտը դոլարի նկատմամբ արժեզրկվել է գրեթե երկուսուկես անգամ․․․ Այդ պատճառով, չնայած այն հանգամանքին, որ 2023 թ-ի ամռանը Բաշար Ասադի կառավարությունը կրկնապատկել է պետծառայողների աշխատավարձը, գնաճը «կերել» է ամբողջ աճը, եւ բնակչության եկամուտները դոլրային արտահայտությամբ նվազել են։ Բացի այդ, չեղարկվել են վառելիքի սուբսիդիաները, որից հետո դիզելային վառելիքի գներն աճել են 180% – ով, իսկ բենզինի գները՝ 165% - ով։ Արդյունքում՝ աշխատանքի վարձատրությունը դոլարային համարժեքով էլ ավելի ցածր է դարձել, քան մեկ տարի առաջ։ Եթե 2022 թ-ին պետծառայողների աշխատավարձերը կազմում էին մոտ 20-30 դոլար, ապա այժմ դրանք իջել են մինչեւ 10-20 դոլար։ Salary bumps fail to quell Syria protests over fuel price hikes | Al Majalla مركز عمران للدراسات الاستراتيجية - زيادة الرواتب: سياسة النظام الدافعة لعسكرة المجتمع (omrandirasat.org) Ընդ որում՝ ապրանքների գրեթե ողջ անվանացանկի (հատկապես՝ սննդամթերքի) գներն աճել են առնվազն 30-40 տոկոսով։ Առանձին դեպքերում այդ ցուցանիշը հասել է 100-150 տոկոսի։ ,,,,,Salary bumps fail to quell Syria protests over fuel price hikes | Al Majalla 30 يوم عمل لشراء كيلو واحد.. ارتفاع قياسي بأسعار اللحوم في سوريا (syria.tv) Դա տեղի է ունեցել միանգամից մի քանի պատճառներով. Նախ, 2023ի փետրվարին տեղի ունեցած աղետալի երկրաշարժը հանգեցրեց անասունների մեծ քանակի մահվան։ Երկրորդ՝ իրենց դերն են խաղացել ցուրտ ձմեռը եւ շոգ, չոր ամառը, ինչի հետեւանքով ավելացել են անասնբուծության ոլորտի կորուստները։ Անասնագլխաքանակի խոշոր կորուստները պայմանավոված են եղել նաեւ հիվանդությունների բռնկումներով, օրինակ՝ հավի վիրուսային հեպատիտով։ Նմանատիպ խնդիրները զարմացրել են երկրի ողջ ագրոարդյունաբերական համալիրին։ موجة الحر تفتك بقطاع الدواجن ... أبو دان لـ«الوطن»: الخسائر مرعبة وهناك مداجن نفقت بأكملها والوضع أسوأ من توقعاتنا - صحيفة الوطن (alwatan.sy) أسباب جديدة لارتفاع الأسعار ... حداد لـ«الوطن»: التهاب الكبد الفيروسي أدى إلى نفوق عدد كبير من الدواجن وفي حال زيادة الرواتب سترتفع الأسعار أكثر - صحيفة الوطن (alwatan.sy)
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տվյալներով՝ Սիրիայի բնակչության կեսից ավելին (12,1 մլն մարդ) այսօր բախվում է պարենի պակասի հետ, իսկ երկրի եւս 2,9 մլն բնակիչներ կարող են հայտնվել սովի եզրին: ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացրած մյուս վիճակագրությունը նույնպես ճնշող է.այս պահին սիրիացիների 90% - ն ապրում է աղքատության շեմից ցածր: ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության 2023 ի վիճակագրության համաձայն՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում 22 միլիոն ընդհանուր բնակչությամբ 15,3 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի (տարեկան աճը՝ 5%), իսկ 14,2 միլիոնը՝ հասցեական օգնության (աճը՝ 12%) Briefers Stress to Security Council Syria’s Worsening Situation Needs Fully Funded Humanitarian Response Plan, 12-Month Extension of Cross-Border Aid Mechanism | Meetings Coverage and Press Releases Syria Humanitarian Response Plan 2023 | Humanitarian Action։
Ներկայումս Սիրիան խիստ կախված է Ռուսաստանից եւ Իրանից վառելիքի մատակարարումներից։ Վառելիքի ճգնաժամը խորացնում է առկա խնդիրները։ Երկրի շատ քաղաքներում էլեկտրամատակարարում չկա։ Դամասկոսի կենտրոնական շրջաններում եւ Լաթակիայում էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակվում է օրական չորս անգամ՝ մեկուկես ժամով: Ընդհանուր առմամբ Սիրիայի հարցում իրավիճակն ավելի վատ է. որոշ շրջաններում օրական մեկ ժամ լույս են տալիս։ Էլեկտրացանցերի մաշվածության, քանդված կամ վնասված ենթակառուցվածքների պատճառով մարդիկ ստիպված են իրենց ապահովել էլեկտրականությամբ եւ դիզելային գեներատորների օգնությամբ։ Ըստ էության, այսօրվա Սիրիան արագորեն վերածվում է չկայացած պետության կարգավիճակի دمشق.. التقنين يزداد ونظام "الأمبيرات" يتمدد - عنب بلدي (enabbaladi.net)։
«2023 թ-ի օգոստոսի կեսերին վերսկսվել են բողոքի ցույցերը Սիրիայի հարավում։ Հիմնական օջախը Սուվեյդա նահանգն էր։ Բազմահազարանոց ցույցերն ընդգրկել են ողջ նահանգը։ Պատճառները նույնն են՝ տնտեսակն վիճակի վատթարացում եւ իշխանությունների՝ իրավիճակի վրա ազդելու անկարողություն։ Բողոքի ցույցերն ակնհայտ դավանական երանգ են ստացել. Տեղի բնակիչները դուրս են եկել Ֆրանսիայի դեմ հակագաղութային «սիրիական մեծ ապստամբության» դրուզյան առաջնորդ Սուլթան Ալ Ատրաշի պատկերներով, ինչպես նաեւ «Սուլթան Ալ Ատրաշի հետնորդներ» պաստառներով: Բացի այդ, Սուվեյդայից հարավ գտնվող Ալ-Կրայ քաղաքը դարձել է բողոքի ցույցերի կենտրոններից մեկը՝ այնտեղ ալ-Ատրաշի դամբարանի գտնվելու պատճառով, որը դարձել է ցուցարարների ավանդական հավաքատեղի: Կարեւոր է նաեւ այն, որ ցույցերին աջակցել է դրուզական հոգեւորականությունը՝ Մաշյահաթ Ալ Աքլը (դրուզական համայնքի բարձրագույն կրոնական մարմինը)։ Շեյխեր Հիքմաթ Ալ-Հաջրին եւ Համուդ ալ-Խինավին կողմ արտահայտվեցին ցույցերին, իսկ Շեյխ Յուսուֆ ալ-Ջարբոան, ընդհակառակը, դատապարտեց դրանք: مشيخة عقل طائفة الموحدين الدروز- الموقع الرسمي Maaref Tawhid (mouwahidoundruze.gov.lb) As-Suwayda Uprising: Catalyst for a New Syria? (aljumhuriya.net) الاحتجاجات إلى تراجع والعشرات سجلوا حضورهم أمس ... أبناء السويداء يحاولون إعادة الحياة لمدينتهم.. والشيخ جربوع: ثوابتنا الوطنية لم تتغير - صحيفة الوطن (alwatan.sy)
Օգոստոսի վերջին զանգվածային ակցիանրը քաղաքական բնույթ ստացան։ Տեղի բնակիչները կոչ են արել կատարել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձեւը։ Բացի այդ, ցուցարարները ամբողջ նահանգում սկսել են փակել Բաաս կուսակցության բաժանմունքները, իսկ օգոստոսի 29-ին փակել են շրջանային խորհրդարանի շենքը: Բացի այդ, ակտիվ դիրքորոշմամբ է հանդես եկել Շեյխ Լեյթ Ալ-Բալաուսը՝ Շեյխ Վահիդ Ալ-Բալաուսի որդին՝ տարածաշրջանի խոշորագույն միլիցիայի՝ «Ռիջալ Ալ – Քարամի» ղեկավարը։ Նրա «Մադաֆա Ալ-Կարամա» կազմկերպությունը հայտարարություն է տարածել՝ ի պաշտպանություն ժողովրդական բողոքի ցույցերի։ Լեյթ Ալ-Բալաուսը եւ Շեյխ Հիքմաթ Ալ-Հաջրին սեպտեմբերի 19-ին հանդես են եկել Սուվեյդայում ազգային փրկության համաժողով անցկացնելու համատեղ կոչով: Գաղափարը նոր չէ եւ պատկանում է Վահիդ Ալ-Բալաուսին, որն այն արտահայտել էր դեռեւս 2015 թ-ին՝ մերժելով ազգային համաժողովների անցկացումը Սիրիայի սահմաններից դուրս: Բայց միջոցառումը երբեք տեղի չունեցավ մինչեւ 2023ի վերջ: Սակայն հայտարարվել է ապակենտրոնացման հայեցակարգի վրա հիմնված քաղաքական մարմնի ստեղծման մասին, ինչը ենթադրում է տարածաշրջանային քաղաքական ուժերի կողմից տեղական ինքնակառավարման գործառույթների իրականացում», – գրում են РСМД -ի վերլուծաբանները։ 18 أسبوعًا.. احتجاجات السويداء مستمرة للمطالبة بإسقاط النظام - عنب بلدي (enabbaladi.net) Ongoing peaceful movement | People of Jabal Al-Arab confirm building decentralized national body - The Syrian Observatory For Human Rights (syriahr.com) РСМД :: Сирия в 2023 году: упадок и несбывшиеся надежды (russiancouncil.ru)scontent-ams4-1.xx.fbcdn.net/v/t39.30808-6/369247472_679162974257692_985651746514584777_n.jpg?_nc_cat=103&ccb=1-7&_nc_sid=dd5e9f&_nc_ohc=ZRB5woJtxxMAX-_bm7F&_nc_ht=scontent-ams4-1.xx&oh=00_AfCS_NRD80wVKd7WZUmh1w8CY5S1fkgNvVF2gU3ncp04xQ&oe=65836936 Syria's Assad's ruling party shut by protests in rebellious Druze city | Reuters Անցած ամբողջ տարվա ընթացքում չեն դադարել իսրայելական գնդակոծությունները Սիրիայի տարածքի, ընդ որում՝ ոչ միայն ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Այս բոլոր բացասական գործոնների համադրությունը հանգեցրեց տեղի ջիհադիստների ակտիվացմանը, որոնք նույնիսկ կարողացան ժամաակավորապես գրավել երկրի մի շարք շրջաններ, բայց այնտեղից դուրս մղվեցին կառավարական զորքերի եւ «Վագներ-ի կողմից:
Որոշ դիտորդներ կարծում են՝ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը Սիրիայում։ Հասարակական կարծիքը, իբր, հիասթափվել է ռուս դաշնակիցներից, սիկ Իրանի ազդեցությունը մեծանում է։ Ըստ երեւույթին, նման թրենդ իսկապես նկատվում է, բայց դեռեւս կրիտիկական չէ ՌԴ-ի համար։ Իրանը շահագրգռված է պահպանել այսպես կոչված «շիական միջանցքը», որը նրան ելք է տալիս դեպի Միջերկրական ծով եւ կաջակցի Դամասկոսի գործող իշխանություններին՝ հենվելով նաեւ իր պրոքսի կազմավորումների վրա։ Սիրիայում ռուսական դիրքերի համար իրական մոտ վտանգ են ներկայացնում իսրայելական ռմբակոծությունները, առաջին հերթին՝ հարվածները Արաբական Հանրապետության տարածքում ռուսական ռազմական օբյեկտների մերձակա շրջաններին։ «Сидите и не можете защитить»: Россия теряет Сирию. Времени на раздумья мало – эксперт (iatochka.news)
Վերջերս գերմանական Բիլդ ամսագիրը հայտնել էր՝, հարվածը հասցվել է Խմեյմիմ ռազմակայանին, որպեսզի ոչնչացնի այն զենքը, որն իբր նախատեսված էր Հըզբոլլահի համար: Սիրիական ընդդիմադիր Syria TV հեռուստաընկերության ներկայացուցիչ Աբդուլլահ ալ Մուսան իր հերթին նշել է՝ հարձակումն իրականացվել է իրանական Qeshm Fars Air ինքնաթիռի օբյեկտ ժամանելուց հետո: Bild-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է՝ այդ օդանավն իբրեւ թե մարդասիրական օգնության անվան տակ զենք է տեղափոխել լիբանանցիների համար: «Իսրայելն ավիահարվածների միջոցով արդեն երկար տարիներ փորձում է խափնել Սիրիայի տարածքով Հըզբոլլահին զենքի մատակարարումը։ Սակայն մինչ օրս ռուսական ռազմաբազան այդ հարձակումների թիրախը չի եղել», - գրում է պարբերականը։
Եվ չնայած ավելի ուշ այդ տեղեկատվությունը հերքվեց (հարձակման ենթարկվեց մոտակա բնակավայրերից մեկը), Ռուսաստանի եւ նրա բանակի հեղինակության վնասը հասցվեց շատ լուրջ: Իսրայելը գործում է վճռականորեն։ ԵՎ ոչ Լիբանանում, ոչ Սիրիայում չի ճանաչում կարմիր գիծ։ Եթե Ռուսաստանն իր ռազմաքաղաքական դաշնակցի տարածքին հարվածներին պատասխանի միայն ԱԳՆ հայտարարություններով, ապա Սիրիան կորցնելու ռիսկերը եւ աֆրիկյան մայրցամաքում ռազմական հզորություն նախագծելու հնարավորությունը զգալիորեն կմեծանան։
Վլադիմիր Պրոխվատիլով
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի