կարևոր
697 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-28 19:49
Քաղաքական

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին հենց ինքնաթիռի դռան մոտ

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին հենց ինքնաթիռի դռան մոտ

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռից դուրս գալուց անմիջապես հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանը և տեսանյութ հրապարակել։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակել էր դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Հիշեցնենք նաև, որ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել էր, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառելի էր համաներումը, սակայն դատավորը կալանք կիրառեց․

«Քրեական գործը 2018 թվականին հարուցված գործն է՝ կապված այդ տարվա ապրիլին Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այդ գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ «զինված խուլիգանություն»։ Նա կալանավորվել էր, ապա 2018 թվականի աշնանը կիրառվել էր գրավ։ Գործը 6 տարի՝  2019-ից սկսած, դատարաններում էր և այսօր ունեցավ իր այսպես ասած՝ ավարտը»,- գրել էր Աթանեսյանը։

Նշենք նաև, որ Դավիթ Համբարձումյանի համար «Զվարթնոց» օդանավակայան են եկել նրա աջակիցներն ու հարազատները։ «Զվարթնոցում» այս պահին բազմաթիվ ոստիկաններ են կուտակվել։