կարևոր
445 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-29 20:37
Քաղաքական

Հայ գերիները Բաքվում են, գաղափար չունենք, թե ինչպես են, հացադուլ էին անում, ավարտե՞լ են, սա ամո՛թ է․ Հայկ Մամիջանյան

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Բաքվում փակվել է, գաղափար անգամ չունենք, թե հայ գերիներն ինչպես են, մեր հայրենակից ոմանք հացադուլ էին անում, գաղափար անգամ չունենք, դա վերջացել է, շարունակվում է, ամո՛թ է  ինձ՝ Ազգային ժողովի պատգամավորիս, խոսել իմ հայրենակիցների մասին այսպես, որ գաղափար չունենք, բայց դա փաստ է։ Շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդարանին, գործընկերներին, ովքեր այս հարցերով ակտիվ են, բանաձևեր են մշակում, շնորհակալ ենք զեկույցների համար, բայց հարկավոր է գործողություն, մարդասիրական գործողություն հենց հիմա, այս պահին, մենք պետք է ձեր դեսպաններին Բաքվում խնդրենք, մենք պետք է խնդրենք Եվրոպայի Միության դեսպաններին այցելել նրանց, որ իմանանք ինչպես են նրանք այնտեղ»,-այս մասին ՀՀ ԱԺ-ում  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։