կարևոր
853 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-30 09:35
Հասարակություն

Փաշինյանը չունի հանրային հենարան․ Եկեղեցու դեմ արշավի առումով ճաքեր կան նաև ՔՊ-ի ներսում․ «Փաստ»

Փաշինյանը չունի հանրային հենարան․ Եկեղեցու դեմ արշավի առումով ճաքեր կան նաև ՔՊ-ի ներսում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 2-ին ևս Հովհաննավանքում մասնակցելու է կարգալույծ Ստեփան Ասատրյանի կեղծ «պատարագին»: Առիթ ունեցել ենք նշելու, որ անցած շաբաթ Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանի շոուն, որն իրականում հանրահավաք էր եկեղեցու տարածքում, պարզապես ձախողվել էր, և այդպես էլ հնարավոր չի եղել հավաքել հազարավոր մարդկանց, ինչպես ակնկալում էին:

Ընդհանրապես, ակնհայտ է, որ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային որոշ կառույցներ, ու վերջ. նա չունի հանրային հենարան, հատկապես Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմի առումով ճաքեր կան նաև ՔՊ-ի ներսում: Պատահական չէր, որ փաշինյանական հանրահավաք-«պատարագին» չէին ներկայացել նաև բազմաթիվ քպականներ, այդ թվում՝ «կարկառուններից»: Կան տեղեկություններ, որ նույնիսկ նրանք են հրաժարվում մեղքի մեջ ընկնել:

Սա, մեր աղբյուրների փոխանցմամբ, սարսափելի նյարդայնացրել է Փաշինյանին, ինչպես և այն, որ պետական կառույցների շատ աշխատակիցներ ևս հրաժարվել են: Օրինակ՝ ըստ տեղեկությունների, պետական կառույցների, մասնավորաբար ՏԻՄ-երի աշխատակիցներին կարգադրել են «գլխաքանակ ապահովել», բայց ոչինչ չի ստացվել: Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձելու է «սխալների ուղղում» անել և ամենախիստ պարտադրանքով նոյեմբերի 2-ին ամեն գնով մարդաշատություն ապահովել: Սակայն այստեղ էլ, ըստ մասնագետների, կա այլ հանգամանք. բանն այն է, որ դա բախվելու է Քրեական օրենսգրքի 236 հոդվածին, այն է՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն հարկադրելը:

Ավելին, մենք ունենք տեղեկություններ, որ ընդդիմադիր տարբեր ուժեր հիմա զբաղվում են այս հարցով և ցանկանում են հասնել նրան, որ հարկադրանքի ենթարկված մարդիկ ցուցմունք տան Փաշինյանի «պատարագյան» հանրահավաքին մասնակցելուն պարտադրելու մասով, անկախ նրանից՝ մասնակցել են, թե հրաժարվել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում