Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սինջար՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական խաչմերուկ եւ չմարող «թեժ կետ» - Տեղեկություններ իրանամետ «ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի» ((PMF, Ալ-Հաշդ աշ-Շաաբի)) համաձայնության մասին՝ մաքրել Սինջար շրջանը Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներից տեղեկատվությունը սկսել է հայտնվել դեռ մարտին՝ արտացոլելով Էրդողանի ապրիլյան բանակցությունների առանցքային ուղղություններից մեկը Բաղդադում:
Մայիսի 5-ին Ալ Արաբիա հեռուստաալիքին տված հարցազրույցում թեմային է վերադարձել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ընդգծելով շիական իրաքյան շարժման հետ երկխոսութայն կարեւորությունն ու Իրաքում դրա աճող դերը: Սերտորեն համագործակցելով PMF-ի ղեկավար Ֆալահ ալ-Ֆայադի հետ՝ Ֆիդանը վստահություն է հայտնել՝ իր կազմակերույթունը հավատարիմ է Սինջարում PKK -ի ներկայությունն արմատախիլ անելու նպատակներին: Ըստ թուրքական դիվանագիտության ղեկավարի նշած երկփուլ պլանի՝ Սինջարի պաշարմանը կհաջորդի PKK -ի՝ տարածաշրջանից դուրս գալու պահանջը։ Ֆիդանի կարծիքով՝ անհրաժեշտ է, որ իրաքցի զինծառայողները դիմակայեն PKK -ին. եթե վերջինս «հրաժարվի հեռանալ, ապա յուրաքանչյուր իրաքցի զինվոր, ով սիրում է իր երկիրը, անհրաժեշտ կլինի պայքարել իր հայրենիքը գրաված այդ ահաբեկչական կազմակերպութայն դեմ»: Թվում է՝ նման միանշանակ հրահանգը հարեւան պետության զինվորականներին այն մասին, թե ինչ պետք է անեն, նույնպես վկայում է Անկարայի անհանգստության մասին՝ ձեւականորեն իրաքյան բանակին դասվող ջոկատների պահվածքի համար, որոնք կարող են Սինջարում ինքնավար գործել՝ առաջնորդվելով ավելի շատ տեղական դասավորություններով, քան Բաղդադի դիրեկտիվներով։
Մեր ընթերցողին արդեն ծանոթ Nordic Monitor-ը Turkey to collaborate with Iran-backed Shiite militia force in Iraq - Nordic Monitor գրում է՝ հնարավոր համագործակցության վերաբերյալ որոշ կասկածներ կան.PMF ենթակա են իրանական ազդեցության, «նախկինում սերտ կապեր են ունեցել PKK-ի հետ», եւ այնեսպ, որ հնարավոր համագործակցության հաջողությոնն ավելի շատ ձեռնտու կլիներ Թեհրանին։ 2024ի հունվարի 20-ին PMF աշխարհազորայինները հարձակվեցին Անբար մուհաֆազում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան բազայի վրա՝ թիրախավրելով այսպես կոչված «հակաահաբեկչական կոալիցիայի» ուժերը։ Սպորադիկ հարձակումները պարբերաբար լարվծություն են առաջացնում Մոհամմեդ շիա աս-Սուդանի կառավարության եւ շիա կուսակցությունների միջեւ:2024ի մարտի 14-ին Ֆիդանը Բաղդադում հանդիպել է Իրաքի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգության մեխանիզմները: Երկու կողմերի բարձրաստիճան պատվիրակությունները ներառում էին պաշտպանության նախարարներ, Ազգային անվտանգության խորհրդականներ, ինչպես նաեւ PMF-ի ղեկավար եւ Էրբիլում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության հետախուզության փոխտնօրեն: Խորհրդակցութայն արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվել է՝ PKK-ի ներկայությունն Իրաքում Թուրքիայում արգելված կուսակցության կողմից Իրաքի սահմանադրության խախտում է, որտեղ այն նույնպես կարգելվի: Թուրքիան Իրաքի տարածքում ռազմական գործողթյուններ է իրականացնում «քուրդ ահաբեկիչների» դեմ պայքարի պատրվակով՝ հենվելով փոքր բազաների եւ առաջատար գործառնական կենտրոնների լայն ցանցի վրա: Այդ օբյեկտների թվում ավանդաբար առանձնացել է Բաշիկա ռազմակայանը, որը պարբերաբար հայտնվել է ԶԼՄ-ների օբյեկտիվում PKK-ի զինյալների հարձակումներից հետո, այդ թվում՝ 2024ին (Իրաքում այլ ռազմակայանների գտնվելու վայրը եւ հնարարությունները չեն հրապարակվում անվտանգության նկատառումներից ելնելով)։2024ի ապրիլի 22-ին Էրդողանը 12 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Բաղդադ, ստորագրվել են պաշտպանական եւ տնտեսական համագործկցության հարցերով մի շարք երկկողմ համաձայնագրեր: Մայրաքաղաքից հետո նա մեկնել է Էրբիլ՝ դառնալով Թուրքիայի առաջին նախագահը, ով այցելել է Քրդական ինքնավար շրջանի վարչական կենտրոն։ Էրդողանի եւ նրա մարդկանց կողմից պարբերաբար հնչող հայտարարություններից հետեւում է, որ արդեն 2024ի ամռանը համապարփակ ռազմական միջոցներ կձեռնարկվեն Իրաքի հյուսիսում PKK-ի ներկայության դեմ, ինչը վկայում է 2019 ին սկսված գործողության ավարտի մասին։ Ենթադրյալ ռազմական գործողության նպատակը թուրք-իրաքյան սահմանի երկայնքով 30 կմ երկարությամբ անվտանգության գոտի ստեղծելն է՝ Իրաքի հարավային շրջններում դրա ազդեցությունը տարածելու նպատակով:
Իր հերթին, վերջին տարիներին PKK – ն ուժեղացնում է դիրքերը Իրաքյան Քրդստանի այն շրջաննեւմ, որոնք վերահսկվում են Քուրդիստանի հայրենասիրական միության (ՔԲԿ) կողմից՝ Սուլեյմանիայի եւ Ասոսի կողմից Իրանի սահմանի մոտ՝ միաժամանակ ձգտելով մեծացնել ներկայությունը Սիրիային սահմանակից Սինջար շրջանում: Կարելի է ենթադրել՝ դա անհանգստություն է առաջացնում Էրբիլում. մայիսի առաջին օրերին տարածաշրջանի ղեկավար Նեչիրվան Բարզանին չհայտարարված այցով եղել է Թեհրանում, որտեղ հանդիպել է, մասնավորապես, ռահբար Ալի Խամենեիի, նախագահ Ռայիսիի, Իրանի ազգային անվտագության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի, արտաքին գործերի նախարար Աբդոլլահիյանի եւ ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամիի հետ: Հունիսի 10-ին Քրդական ինքնավար շրջանում նախատեսված են խորհրդրանական ընտրություններ, որոնք Էրբիլը վերահսկող «Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը» առայժմ մտադիր է բոյկոտել Iraqi Kurdish KDP says it will boycott regional election | Reuters: Բացի այդ, արդեն նշել էինք նախորդ հրապարակումներից մեկում, Իրանի Իսլամական Հանրապետությունը պահանջում է զինաթափել եւ ամբողջովին վտարել Իրաքի քրդական շրջաններում ապաստանած իրանական քրդական զինված խմբավորումներին: Չնայած Ֆիդանի դրական մոտեցմանը Ալ-Հաշդ աշ-Շաաբիի նկատմամբ, թուրք զինվորակնների վստահությունն Իրանի նկատմամբ PKK-ի դեմ համատեղ պայքարի առումով մնում է թույլ, կասկածներով է կիսվում Nordic Monitor-ը: Մայիսի 2-ին CNN Türk-ում ելույթ ունենալով՝ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պատմել է՝ հարեւաններին տեղեկություն է տրամադրվել սահմանը հատող PKK-ի զինյալների մասին, սակայն համագործակցություն չի ստացվում. «Նրանք [ահաբեկիչները] անցել են այստեղից, գնացել այնտեղ, մենք հետեւում ենք նրանց։ Մենք նայում ենք ԱԹՍ-ների պատկերներին»։ Մեր իրանցի ընկերները պատասխանում են. »Մենք նայել ենք, այնտեղ ոչ ոք չկա»: Դա տհաճ մոտեցում է։ Իհարկե, մեզ անհարմար է»։ Վերջերս Լոնդոնում գրանցված Asharq Al-Awsat արաբական հրատարակույաթն վերլուծական նյութի հեղինակները ենթադրում են՝ PMF-ն կօգտվի Թուրքիայի հետ իր պայմանավորվածություններից՝ Իրաքի, Իրանի եւ Թուրքիայի համար ռազմավարկան նշանակություն ունեցող տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու համար: Սպասվում է՝ թուրքական բանակը կփորձի PKK-ի զինյալներին դուրս մղել Հյուսիսային Իրաքի լեռնային շրջաններից: Բացառված չէ՝ Թուրքիայի «բուֆերային գոտին» Իրաքի հյուսիսում հատվի «իրանական» միջանցքով Իրաքով դեպի Սիրիա եւ Լիբանան՝ դեպի Միջերկրական ծով ելք ունենալով Iran Gives Türkiye Green Light in Iraq without Guarantees (aawsat.com)։ Դա ենթադրում է Անկարայի, Թեհրանի եւ նրանց հավատարիմ ուժերի միջեւ փոխգործակցության նոր ձեւեր, որոնք, երեւում է, ոչ միշտ են կրելու կոնֆլիկտային բնույթ։ Մեղմ ասած, դեռեւս փաստ չէ, որ Իրանն այդքան շահագրգռված է «զարգացման ճանապարհ» նախագծի շուտափույթ իրագործմամբ՝ Պարսից ծոցի եւ Եվրոպայի միջեւ տրանսպորտային միջանցք Իրաքի եւ Թուրքիայի տարածքով։
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի