կարևոր
1321 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-29 18:08
Աշխարհ

Մոսկվան մեկնաբանել Է ԱՄՆ-ի ռազմական ուժի մասին Թրամփի հայտարարությունները

Մոսկվան մեկնաբանել Է ԱՄՆ-ի ռազմական ուժի մասին Թրամփի հայտարարությունները

Ռուսաստանի համար գլխավոր առաջնահերթությունը մնում է սեփական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը, այլ ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների գերազանցության մասին հայտարարությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։

Նա ընդգծեց, որ Մոսկվայի համար ամենակարևոր ուղղությունը ներքին կարողությունների ամրապնդումն է, այլ ոչ թե արտաքին հռետորաբանությունը։

«Մենք ուշադրություն ենք դարձնում մեր նախագահի հայտարարություններին, այլ ոչ թե այլ պետությունների հայտարարություններին։ Մեր ջանքերն ուղղված են ներքին ռազմական արտադրության զարգացմանը, ռազմաարդյունաբերական համալիրի ամրապնդմանը։ Մեր համար դա է առաջնահերթը», - նշել է Պեսկովը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ռազմական տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ-ի զգալի գերազանցության մասին՝ հատուկ առանձնացնելով միջուկային սուզանավերի մշակումը, որտեղ, ըստ նրա, Ամերիկան զգալիորեն առաջ է անցել այլ երկրներից։