կարևոր
400 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-29 16:46
Հասարակություն

Հետապնդումներն ու դատապարտությունները չի կարող ազդել մեր վրա. Եկեղեցու նկատմամաբ այսպես վարվում են միայն թշնամիները. Արամ Արշակյան

Հետապնդումներն ու դատապարտությունները չի կարող ազդել մեր վրա. Եկեղեցու նկատմամաբ այսպես վարվում են միայն թշնամիները. Արամ Արշակյան

Մինչ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցները ժամանում էին ՀՀ Ազգային Ժողովի շենք, ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀԿ, ՀՅԴ  երիտասարդական և ուսանողական կառույցների, այլ քաղաքական ուժերի,  հասարակական միավորումների երիտասարդները։

Բողոքի ակցիան նվիրված էր Հայաստանում քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին։

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին ակցիայի մասնակիցները բարձախոսով տեղեկացրեցին, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելանում է, օրվա իշխանություններն իրականացնում են ռեպրեսիոն գործողություններ, որոնք որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ։

Ակցիային մասնակցում էին նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները։ Արամ Արշակյանի հետ է զրուցել Yerkir.am-ը։