կարևոր
466 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-29 20:28
Քաղաքական

Ի՞նչ մարդու իրավունքներ, երբ Բաքվում շատ վատ պայմաններում պահվում են ավելի քան 80 հայեր․ Էլինար Վարդանյան

«Մենք դեռևս ունենք ռազմագերիներ Բաքվի բանտում, 2020 թվականի պատերազմից հետո և Լեռնային Ղարաբաղում 2023 թվականին էթնիկ զտումից հետո պաշտոնական տվյալներով ունենք 23 գերի, բայց ասում են, որ ավելի քան 80 հայեր կան Ադրբեջանում պահված, զեկույցները ցույց են տալիս, որ շատ վատ պայմաններում են պահվում, հոգեբանական ճնշումներ են գործադրում  և անգամ վնասների մասին են խոսում։ Վերջին այցելությունը Կարմիր խաչի կողմից հունիսին էր, այս կազմակերպությունը կասեցրել էր իր գործունեությունը Բաքվում՝ Բաքվի պահանջով, և հիմա ոչ մի կազմակերպություն չունի իրավունք այցելելու հայ ռազմագերներին, նրանք միայն պահվող անձինք չեն, նրանք քաղաքական մարդիկ են»,- ՀՀ ԱԺ-ում  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։