կարևոր
418 դիտում, 5 ժամ առաջ - 2025-10-29 16:15
Տնտեսական

Համոզված եմ՝ «Տաշիր կապիտալին» զրկելու են լիցենզիայից, սակագնի իջեցումը իրենց վերագրեն. Ղազինյան

Համոզված եմ՝ «Տաշիր կապիտալին» զրկելու են լիցենզիայից, սակագնի իջեցումը իրենց վերագրեն. Ղազինյան

Իմ հաշվարկներով 3.6 միլիարդի խնայողության դեպքում մինչև 1 դրամ է անում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով հարցին, թե  քանի դրամով էր առաջարկվում, որ հոսանքը էժանանա, եթե իրենց առաջարկությունն ընդունվեր։

«Արդեն 6 մլրդ–ից ավել կա էներգոբալանսի շեղումը։  Եվ մի կարևոր բան, առաջին նամակում հանձնաժողովի նախագահը նշում է, որ ձեզ մոտ 3.6 միլիարդ է, բայց ընդհանուր համակարգում 8.8 միլիարդ է, այսինքն, եթե նույն շարունակականով գնանք, մոտավորապես 17.6 միլիարդ այսպես խնայողություն է լինում։

Իմ անձնական կարծիքով և հետևելով իշխանությունների գործելաոճին, ես կարծում եմ, որ իրենք հիմա այսպես ձգձգում են որոշակի ժամանակ անցնի, լիցենզիայից զրկեն, որից հետո հայտարարեն, որ մենք եկանք հրեշտակի թևերով և եկող տարվա փետրվարից սակագին իջեցնեն իրենց վերագրելով այդ ամբողջը՝ նաև չհաշվարկելով, թե ինչ կարող է լինել 2027 թվականին։

Փորձագետներից մեկը նշել էր, գազի գնման դոլար/դրամ խնայողության արդյունքում մոտավորապես 20 միլիարդի տարբերություն էր տվել «Գազպրոմում», վերցրել էին 13 միլիարդը այս տարի զսպել էին սակագնի աճով։ Այն դեպքում, որ այդ 20 միլիարդով հնարավոր էր գազի սակագին իջեցնել։ Ինչպես նաև, եթե բերում էին էներգետիկական համակարգ, կարող էին նաև հոսանքի սակագին իջեցնել։ Այսինքն անընդհատ գումար են պահում իրենց պետք եղած ժամանակին, դա իրենց նպատակներին ծառայեցնելու համար»,–ասաց նա։

Ավելին՝ տեսանյութում: