|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից առ այսօր ՀՀ տարածքում գրանցվել է 193 երկրաշարժ, որոնցից 26-ը` 3 բալ և ավելի ուժգնությամբ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության և անվտանգության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը:
«Ամենաուժեղ երկրաշարժը ունեցել է 5 բալ ուժգնություն, որը գրանցվել է այս տարվա փետրվարի 28-ին Կապան քաղաքից ոչ հեռու: Նույն ժամանակահատվածում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է 16 երկրաշարժ, որոնցից 2-ը` 3 բալ ուժգնությամբ: ՀՀ և ԱՀ բնակչության կողմից զգացվել է 21 երկրաշարժ»,- ասաց նա:
Ըստ Պետրոսյանի` սեյսմիկ պաշտպանության ազգային բազմապարամետրային դիտացանցն այսօր ունի 153 դիտակայան, տվյալները շուրջօրյա գրանցվում, հավաքվում են Տվյալների մշակման վերլուծության և մեկնաբանման միասնական կենտրոնում: Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի և Արցախի տարածքից դեպի արևելք և հարավ-արևելք ընկած հատվածներում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է: «Մենք հետևում ենք սեյսմիկ ռեժիմի զարգացմանը, պարբերաբար գնահատվում է սեյսմիկ վտանգը»,- ասաց Պետրոսյանը: