Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նեթանյահուի ռեժիմի ամերիկացի ընկերները կոչ են անում նրան գնալ մինչեւ վերջ - Հոկտեմբերի 1-ի երեկոյան բալիստիկ հրթիռներով Իսրայելի տարածքում գտնվող մի շարք օբյեկտների գնդակոծումը, որքանով կարելի է դատել, հիմնականում արտացոլվել է ՀՕՊ միջոցներով եւ չի հանգեցրել որեւէ էական վնասի հրեական պետության ռազմատնտեսական ենթակառուցվածքին: Իրականում, այդ դիտարժան ակցիան, որի արդյունավետության մասին պետք է դատել օբյեկտիվ վերհսկողության տվյալների հասնելուն պես, կարող է Նեթանյահուի ռեժիմին եւ նրա դաշնակիցներին քարոզչական առիթներ տալ եւ հերթական ագրեսիայի, եւ հաստատ՝ Թեհրանի վրա համալիր ճնշումն ուժեղացնելու համար՝ դիվերսիոն – ահաբեկչական ակտիվության ակտիվացման եւ իրանական էլիտաներում պառակտման ու սուր դիմակայության մասին համառ լուրերի ֆոնին։ Այսպես, New York Times-ը նույնիսկ պնդում է՝ Փեզեշքիյանը տեղեկացված չի եղել Իսրայելի վրա հարձակման մասին նախքան ԻՀՊԿ-ի օդուժի, այլ ոչ թե բանակի հարվածները սկսվելը։
Առաջիկա ժամերին Իսրայելը կշարունակի հզոր հարվածներ հասցնել ողջ Մերձավոր Արեւելքին, հայտարարել է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին: Իրանը մեծ սխալ է թույլ տվել՝ հարձակվելով Իսրայելի վրա եւ կվճարի դրա համար, հավաստիացրել է Նեթանյահուն: Իսրայելը «ժամանակ կընտրի» Իրանին պատասխանելու համար եւ կցուցադրի «զարմանալի հարձկողական հնարավորույոթւններ», իր հերթին հայտարարել իսրայելական բանակի գլխավոր շտաբի պետը: Սեպտեմբերի 27 – ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Բեյրութին զանգվածային հարվածի հետեւանքով լիբանանյան «Հըզբոլլահ» շիական աշխարհազորի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը, հավանաբար, անուղղելի հարված է հասցրել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, մի կողմից, եւ Իրանի միջեւ հարաբերությունների լիցքաթափման վերսկսման ցանկացած հնարավորության, գրում է Responsible Statecraft տեղեկատվական-վերլուծական պարբերականըIran more vulnerable than ever to Israel attack | Responsible Statecraft: Ռեզոնանսային ակցիան հաջորդել է ընդամենը մի քանի օր այն բանից հետո, երբ «բարեփոխիչ» նախագահ Փեզեշքիյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ամբիոնից հայտարել է Արեւմուտքի հետ փոխգործակցությունը վերսկսելու իր ցանկության մասին, եւ նրա փորձարկված արտաքին քաղաքականության թիմը՝ ներառյալ 2015ի միջուկային համաձայնագրի շուրջ բանակութցյունների մասնակիցները, ինչպիսիք են ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին եւ ՄԱԿ-ում նախկին դեսպան Թահթ Ռավանչին եւ այլն: Նասրալլայի սպանությունը հարված է հասցնում այդ հեռանկարներին ոչ միայն այն պատճառով, որ իրանական պատասխան հարվածը, որը կստիպեր Վաշինգտոնին եւ Բրյուսելին ավելացնել Իսրայելի աջակցությունը, այս կամ այն ձեւով անխուսափելի էր: Չնայած լիբանանյան դիմադրության գրեթե ողջ ղեկավարության ոչնչացմանը, այն ի սկզբանե կարեւոր դեր է ունեցել Իրանի պաշտպանական ռազմավարության մեջ, ինչը պայմանավորված է տարծաշրջանի իրողություններով եւ Մերձավոր Արեւելքում վերջին տասնամյակների ռազմաքաղաքկան դինամիկայով:
1970-ականների մերձեցումը տորպեդահարած Բաղդադի եւ Թեհրանի Արեւմուտքի կողմից հրահրված, 1980-1988 Իրաքի հետ երկարատեւ եւ արյունալի պատերազմը մինչ օրս մեծապես ազդում է Իրանի ռազմավարական մտածողության վրա: Ըստ Responsible Statecraft-ի հոդվածի հեղինակ, Բրյուսելից արտաքին քաղաքական վերլուծաբան է.Մամեդովի՝ դրա հիմնական դասն այն էր, որ Իրանը, չունենալով իր անվտանգությունը երաշխավորող ռազմաքաղաքական դաշինքներ, կարող է հույսը դնել միայն իր վրա: Այստեղից էլ խաղադրույքը շիա եւ այլ աշխրհազորայինների վրա հարեւան երկրներում, որոնք օգտագործվում են որպես պրոքսի կազմվորումներ։ Այն բանից հետո, երբ 1990-ականների սկզբին Իրաքում Սադամ Հուսեյնին տապալելուց հետո Իսրայելը հանդես եկավ Իրանի դեմ, Թեհրանի տեսանկյունից «Հըզբոլլահի» հիմնական խնդիրն էր զսպել Իսրայելի ցանկացած հնարավոր հարված Իրանի տարածքին եւ հատկապես նրա միջուկային ենթակառուցվածքի օբյեկտներին: Իրանի կողմից Լիբանանի շիական շարժմանը մատակարարվող հրթիռների աճող զինանոցով այդ դերն այնքան կարեւոր դարձավ, որ 2010-ականների վերջին, ըստ լավատեղյակ դիտորդներից մեկի, «Հըզբոլլահի» Իսրայելին ուղղված «լիցքավորված զենքն» իսկապես դարձավ Իրանի լավագույն ապահովգրությունը իսրայելական հարվածից:
Թեեւ Նեթանյահուի ռեժիմին եւ նրան փոխարինողներին հազիվ թե հաջողվի ամբողջությամբ ոչնչացնել «Հըզբոլլահը» կամ նրան փոխարինող ցանկացած իրավահաջորդի՝ հաշվի առնելով կազմակերպթյան խորը արմատները Լիբանանի շիական համայնքում (Թեեւ Հըզբոլլահի նկատմամբ վերաբերմունքը լիբանանյն բաժանված հասարակությունում եւ նույնիսկ նրա շիական մասում, մեղմ ասած, երկիմաստ է, հատկապես վերջին տարիներին), «նրա մասնակի ռազմական ջախջախումն ու բարոյական նվաստացումը Թել Ավիվի համար բացում է Իրանին հարվածելու հնարավորությունների պատուհան՝ նրա ենթադրյալ թուլության պահին»։ Փաստորեն, հենց դա է վերջերս առաջարկել «կատաղի Բիբի» Նեթանյահուին մտերիմ համարվող Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հայտարարելով՝ Իսրայելի համար, որը «հետդարձի ճանապարհ չունի», վճռականորեն գործելու անկարողությունն այժմ «անպատասխանատու» կլիներ։ «Իսլամական Հանրապետության վարչակարգը շատ ավելի կոշտ է, երբ վտանգում է ՀԱՄԱՍ – ի, Հըզբոլլահի, սիրիացիների եւ հուսիտների կյանքը, քան երբ վտանգում է իրենցը», - հեռարձակում է Քուշները՝ անհեթեթորեն իրանցիներին վերագրելով «Թրամփին սպանելու եւ նրա նախընտրական արշավը կոտրելու հիմար փորձերը», որոնք, իբր, «հուսահատության հոտ են գալիս եւ նրանց դեմ մեծ կոալիցիա են ամրապնդւմ»: Introduction | Hezbollah: Mobilization and Power | Oxford Academic (oup.com) Jared Kushner on X: "September 27th is the most important day in the Middle East since the Abraham Accords breakthrough. I have spent countless hours studying Hezbollah and there is not an expert on earth who thought that what Israel has done to decapitate and degrade them was possible. This is" / X
Իրանի առաջնորդները, հատկապես ռահբար Ալի Խամենեին, անմիջապես չհասկացան, որ Իսրայելի կողմից ռիսկերի գնահատումը կտրուկ փոխվել է 2023ի հոկտեմբերի 7-ին Գազայի իրադարձությունների սկսվելուց հետո, եւ որ նախկին «կարմիր գծերն» այլեւս չեն աշխատում։ Չնայած Նասրալլայի սպանությունը կարող է դիտվել որպես Նեթանյահուի անխոհեմ փորձ՝ ուշադրությունը շեղելու Գազայում իր անհաջողություններից եւ ամրապնդելու իր քաղքական հեղինակությունը, ոչ մի ապացույց չկա, որ նրա հանդուգն մարտավարությունը հանդիպել է ռազմական առաջնորդների, ընդդիմության կամ ընդհանրապես հասարակության կողմից ակտիվ մերժման: Israel's Netanyahu bolsters government with opposition lawmaker Saar | Reuters
Հաշվի առնելով, որ Բայդենի վարչակազմը չի ցուցադրել իսրայելցիների գործողությունները զսպելու ոչ հակում, ոչ ունակություն՝ դա նշանակում է, որ Իրանին շտապ անհրաժեշտ է վերականգնել նման զսպման գոնե տեսանելիության որոշակի տեսք: Երկրի միջուկային ծրագիրը աշխարհաքղաքական զենքի վերածելու հնարավորությունը գնալով ավելի գրավիչ էր դառնում Լիբանանում իսրայելական վերջին արշավից առաջ, եւ այժմ, ըստ երեւույթին, իրանցիների մեծ մասը կաջակցեր դրան: Այնուամենայնիվ, այս տարբերակը հսկայական ռիսկեր է պարունակում: Թեեւ Իրանը բավականաչափ տեխնիկական գիտելիքներ եւ նյութեր է կուտակել միջուկային լիցքեր ստեղծելու համար, տխրահռչակ «ռումբի» ստեղծման մասին փաստացի որոշումը, նույնիսկ եթե Ա.Խամենեին հաղթահարի այդ ճանապարհով գնալու իր դժկամությունը, գրեթե հաստատ կհանգեցնի իսրայելական, իսկ միանգամայն հնարվոր է նաեւ ամերիկյան հարվածներին Իսլամական Հանրապետության միջուկային ենթակառուցվածքին։ Iranian top officials hint that Tehran could go nuclear | Semafor
Europeans, U.S. Threaten Iran With IAEA Censure | Arms Control Association
ԱՄՆ-ը մտադիր է էլ ավելի ուժեղացնել Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Թեհրնի հրթիռային հարձակման հնարավոր հետեւանքները: Խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւով նախատեսված մեխանիզմի մասին է, որը ինստիտուցիոնալացրել է ՀԳՀԾ-ն եւ անվտանգության խորհրդի ցանկացած անդամի թույլ է տալիս միջւկային ծրագրի հետ կապված Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել առանց Անվտանգության խորհրդի մյուս անդամների վետոյի: 2018-ին Թրամփը ՀԳՀԾ-ն նետել էր աղբամանը, սակայն Մեծ Բրիտանիան կամ Ֆրանսիան նույնպես կարող են պատժամիջոցների ուժեղացում նախաձեռնել: Նման սցենարը կկործանի Արեւմուտքի հետ կապեր հաստատելու, պատժամիջոցները չեղարկելու եւ տնտեսական իրավիճակը բարելավելու Փեզեշքիյանի վարչակազմի ցանկացած ծրագիր, ինչը, իր հերթին, էլ ավելի կխորացնի առանց այդ էլ զգալի սոցիալական գրգռումը ներկայիս կյանքի բարդ պայմաններով: Resolution 2231 (2015) on Iran Nuclear Issue | Security Council
Իրանի համար այլընտրանքային տարբերակ կարող էր լինել ազգային հակաօդային պաշտպանության արդիականացումը, ինչը ներկայիս պայմաններում դա կնշանակեր Ռուսաստանի հետ կապերի ամրապնդում՝ հույս ունենալով, որ Մոսկվան կպատասխանի Իրանի կողմից անօդաչու թռչղ սարքերի եւ, ենթադրաբար, բալիստիկ հրթիռների մատակարարումներին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում: ՄԱԿ-ի ամբիոնից վերոնշյալ ելույթում Իրանի նախագահը հերքել է նման մատակարարումները՝ առնվազն իր պաշտոնը ստանձնելուց հետո: Iran and Russia Enter A New Level of Military Cooperation • Stimson Center
Իր հաշվարկներն ունի նաեւ Մոսկվան, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքի այլ գործընկերների (օրինակ՝ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների) կողմից հնարավոր օտարման հետ կապված մտավախությունները, րնանց կարծիքով, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ անհարկի սերտ մերձեցման դեպքում։ Եթե էքզիստենցիալ մարտահրավերների պայմաններում Իսլամական Հանրապետությունն իսկապես գնա Կասպից ծովի հյուսիսային հարեւանի հետ կապերի լուրջ ակտիվացման, ապա Արեւմուտքի, հատկապես Եվրոպայի հետ երկխոսության վերսկսման շանսերը վերջնականապես կվերանան այն ժամանակ, երբ Թեհրանում պայմանական «ռեֆորմիստները» ձգտում են դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքական կապերը: Իսկ առայժմ որոշ հանգամանքներ կարող են վկայել Մոսկվա – Թեհրան գծով վստահության ենթադրյալ նվազման մասին։
Իրանի հետ Իսրայելի հարվածների նոր փոխանակում անպայման կլինի, կարծում է արեւելագետ Ելենա Սուպոնինան․ «որոշ դադարից հետո, դա երկար կլինի, թե ոչ, դա արդեն կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Բայց որոշ դադարից հետո Իսրայելը կրկին սադրում է Իրանին, եւ մենք կտեսնենք հարվածների փոխանակման կրկնություն»։ Նրա կարծիքով՝ առայժմ մեծ հակամարտություն կողմերը կփորձեն չսկսել, սակայն սահմանափակ բախումներ պարբերաբար կառաջանան։
Իհարկե, վտանգավոր սցենարներից հնարավոր կլիներ խուսափել, «եթե Բայդենի վարչակազմն իր լծակներն օգտագործեր Իսրայելին զսպելու համար եւ բարեխղճորեն համագործակցեր Իրանի հետ միջուկային խնդրի եւ տարաշրջանային անվտանգության հարցում»: Բայց քանի որ Ամերիկայում բուռն ընթացքի մեջ է նախընտրական քարոզարշավը, որտեղ Իսրայելի կողմնակիցները դիմակայում են նրա ավելի հետեւողական հետեւորդներին, իրադարձությունների նման շրջադարձի հավանականությունը, ցավոք, ձգտում է զրոյի:
Անդրեյ Արեշեւ
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի