կարևոր
1399 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-30 00:07
Քաղաքական

Փաշինյանի ներքին լեգիտիմությունը հենված է բացառապես իր պատկերացրած «ժողովրդի» վրա. Արա Պողոսյան

Փաշինյանի ներքին լեգիտիմությունը հենված է բացառապես իր պատկերացրած «ժողովրդի» վրա. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Ներքին լեգիտիմություն vs արտաքին լեգալություն։ Սա ավտորիտար ռեժիմների ընտրության հարցն էլ, իսկ ցանկացած ժողովրդավարական համակարգ երբեք այսպիսի հարցի առաջ չի կանգնում, որովհետև ժողովրդավարական հասարակության համար առաջնային տեղում ներքին լեգիտիմությունն է, որն էլ ամրապնդում է ո'չ միայն արտաքին լեգալություն, այլև արտաքին լեգիտիմություն։

Փաշինյանի ներքին լեգիտիմությունը հենված է բացառապես իր պատկերացրած «ժողովրդի» վրա, որը կազմված է բացառապես մերձփաշինյանական խմբերից, ինչպես նաև պետական կառավարման համակարգում ծվարած պետ. ծառայողներից ու նրանց հարազատներից։

Հիշեցնեմ, որ Վրաստանի օրինակն հաճախ մեջբերող գլուխները մոռանում են մի բան` Սահակաշվիլին հեռացավ ընտրությունների միջոցով, իսկ Փաշինյանը արդյո՞ք կունենա քաղաքական և մարդկային կամք, որպեսզի հաշտվի պարտության հետ և հեռանա, թե՞ կրկնելու է հայտնի խոսքերը. «90 % էլ հավաքեն, իրանց իշխանություն տվող չկա»:

Ապրենք կտեսնենք...»։