կարևոր
556 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-29 16:58
Հասարակություն

ՀՀ-ում ընդհանրապես չկա ժողովրդավարություն և խոսքի ազատություն. Լիլիթ Գևորգյան

ՀՀ-ում ընդհանրապես չկա ժողովրդավարություն և խոսքի ազատություն. Լիլիթ Գևորգյան

Մինչ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցները ժամանում էին ՀՀ Ազգային Ժողովի շենք, ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀԿ, ՀՅԴ  երիտասարդական և ուսանողական կառույցների, այլ քաղաքական ուժերի,  հասարակական միավորումների երիտասարդները։

Բողոքի ակցիան նվիրված էր Հայաստանում քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին։

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին ակցիայի մասնակիցները բարձախոսով տեղեկացրեցին, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելանում է, օրվա իշխանություններն իրականացնում են ռեպրեսիոն գործողություններ, որոնք որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ։

Ակցիային մասնակցում էին նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները։ ՀՅԴ  ՆԱՈւՄ անդամ Լիլիթ Գևորգյանի  հետ է զրուցել Yerkir.am-ը։