|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀԾԿՀ-ն մերժել է հոսանքի գինը իջեցնելու առաջարկը։ Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժման համակարգող, «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը։
«Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։
Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։
Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչու է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Կառավարությունը ՀԷՑ-ը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ից վերցնելու, այն «պետականացնելու» գործընթաց սկսեց։ Օրենքում արված փոփոխություններից հետո Կառավարությունը դիմեց ՀԾԿՀ-ին ՀԷՑ-ում կատարված խախտումների հիմքով նոր կառավարիչ նշանակելու հարցով։ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: