|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Փետրվարի 2-ին նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Սարա Սուինֆորդին, ում ուղեկցել է ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական փոխգործակցության, մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Կարևորվել է Հայաստանի և ՄԹ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Փոխնախարարը հյուրին ներկայացրել է ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, ոլորտային համագործակցության ուղղությունները: Բրիտանական կողմի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունն ու խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները: