|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մի քանի ներկայացուցիչներ վստահ են, որ Իրանը պատրաստվում է առաջինը պատերազմ սկսել Միացյալ Նահանգների դեմ: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ Թրամփի վարչակազմում անհամաձայնություններ կան այն բանի կապակցությամբ, թե ինչպես մեկնաբանել Թեհրանի իշխանությունների հայտարարությունները, որ Իրանը մեծամասշտաբ պատերազմի եզրին է: Ելնելով ամերիկյան հետախուզության տվյալներից` ոմանք այն կարծիքին են, որ Իրանի իշխանությունները համոզված են, որ ԱՄՆ-ը մեծ պատերազմ կսանձազերծի ու, համապատասխանաբար, պատրաստվում են պատասխան միջոցառումների ձեռնարկման: Սակայն թերթի կարծիքով`ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչների թվում կան անձինք, որոնք այն տեսակետին են, որ «Իրանը նախատեսել կամ այս պահին նախատեսում է առաջինը հարված հասցնել ԱՄՆ-ին»: