կարևոր
16972 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-16 13:34
Տարածաշրջան Աշխարհ

Խոշոր զորավարժություն Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի 5 երկրների մասնակցությամբ

Խոշոր զորավարժություն Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի 5 երկրների մասնակցությամբ

Ղազախստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս տարի խոշոր զորավարժություն են անցկացնելու՝ Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, եւ Ուզբեկստանի մասնակցությամբ։

Ռուսլան Ժակսիլիկովն ասել է, որ այս զորավարժությունն անցկացվում է պաշտպանական ու ռազմական պատրաստվածությունը պահպանելու, ինչպես նաեւ եղբայրական երկրների միջեւ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու նպատակով։

Ղազախստանի զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մարատ Հոսեյնովը նույնպես լայնածավալ այդ զորավարժությունը կարեւոր ու նշանակալի է որակել՝ ընդգծելով, որ այն կազմակերպվելու է բարձր մակարդակով։ 

«2024 թվականի համար նախատեսված է ռազմական պատրաստության ավելի քան 70,000 ծրագիր, որոնցից գլխավորը «Բիրլեստիկ» անունով հայտնի զորավարժությունն է, որին մասնակցելու են արեւմտյան շրջանի հրամանատարության ռազմածովային, օդային եւ հատուկ գործողությունների ուժերը եւ Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զորամիավորումները։