Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայացած XVI գագաթնաժողովում աշխարհակարգի գլոբալ հարցերի հետ մեկտեղ նախանշվեցին նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Այս ձեւաչափով տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումն ու բանակցությւնները: Գագաթնաժողովին կողք կողքի նստած երկու առաջնորդներն արտգործնախրարներին հանձնարարել են «որքան հնարավոր է շուտ ավարտել երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագիրը»: Դրանից հետո Փաշինյանը եւ արաբաթը Ադրբեջանից հրավեր են ստացել մասնակցելու Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային համաձայնգրի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում բեկում է նկատվում։
BRICS-ի գագաթնաժողովից հետո ադրբեջանա-հայկական հարաբերությունների մասին կարելի է խոսել առայժմ միայն ընդհանուր բառերով՝ մանրամասների բացակայության պատճառով, որոնք կօգնեն վերակառուցել իրավիճակը։ Պարզ է՝ կողմերին խաղաղության պայմանագրին նախապատրաստելու ճանապարհին նկատելի աշխուժություն է նկատվում։ Նախօրեին Բայդենը Բաքու եւ Երեւան է ուղարկել ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տնօրեն Մայքլ Քարփենթերին, ով անձնական ուղերձներ է փոխանցել դրանց: Այս առիթով պաշտոնական մեկնաբանություններում նշվել է՝ «ամերիկացիները երկու կողմերին կոչ են արել «շուտափույթ ավարտել աշխատանքը խաղաղ համաձայնագրի նախագծի վրա, փոխզիջումների հասնել վիճելի հարցերի շուրջ եւ փաստաթղթի ստորագրում մինչեւ այս տարվա վերջ»: Այլ մանրամասներ չեն հաղորդվել, բայց դրանք, անշուշտ, եղել են: Սպիտակ տունն այսպես է նշել իր անուղղակի միջնորդությունը բանակցային գործընթացում՝ ցույց տալով իրազեկվածությունը, թե որ ուղղություններով են «կողմերը զգալի առաջընթաց գրանցել»։ Նման գործողությունների տրամաբանությունը ենթադրում է բանակցությունների վերսկսում, հնարավոր է՝ Արեւմտյան հարթակներից մեկում։ Բացի այդ, Ստամբուլում կայացած 3+3 գագաթաժողովում արաբաթը հրաժարվել է դիտարկել տարածաշրջանային այս ձեւաչափը որպես Բաքվի հետ բանակցությունների հարթակ:
Իսկ Մոսկվան որոշել է օգտագործել այսպես կոչված «պրոտոկոլային մեթոդիկան»՝ BRICS գագաթնաժողովում նստեցնելով իրենց կողք կողքի։ Անշուշտ, երկու կողմերն էլ կամ նրանցից մեկը տեղյակ էին դիվանագիտական արձանագրության ենթադրյալ նրբություններին եւ պատրատ էին ակտիվ երկխոսության։ Միեւնույն ժամանակ անհայտ է մնում, թե կոնկրետ ինչի մասին են խոսել։ Հայ փորձագետները ենթադրում են՝ նրանք քննարկել են միայն տեխնիկական բնույթի հարցեր՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախրարների հանդիպման կազմակերպման հետ, որպեսզի նախանշեն բանակցությունների հերթական փուլի մեկնարկը: Բայց բոլոր հատկություններով, երկխոսությունը «ոտքի վրա» անդրադարձել է բազմաթիվ այլ խնդիրների՝ հաշվի առնելով հեռանկարների դուրս գալու կոնկրետ պայմանավորվածություններ: Կարելի է ենթադրել՝ նշվեցին ինչ-որ փոխզիջումային փոփոխությունները կողմերի դիրքորոշումների, այլապես ելքը կազանյան բանակցությունների եղել է բացասական: Չի կարելի բացառել՝ Ադրբեջանը կարող է «ժամնակավորապես հանել «Հայաստանի Սահմանադրության նախաբանը փոխելու պահանջները, որտեղ հղում է կատարվում նախկին Լեռնային Ղարաբաղի միացման» որոշմանը»: Սակայն Բաքվի նպատակը, նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, «հայ ժողովրդի, այլ ոչ թե Փաշինյանի հետ խաղաղության կնքումն է»: Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացումը սպասվում է ոչ շուտ, քան երկու տարի անց, ինչը Հայաստանին զրկում է դիվանագիտական ռեսուրսներից ոչ միայն խաղաղ գործընթացը պահպանելու համար, այլեւ խափանում է Թուրքիայի հետ նրա հարաբերությունների կարգավորումը:
Հայոց ցեղասպանության խնդիրը Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների փոխանակման օպերացիան Երեւանին չհաջողվեց իրականացնել։ Բացի այդ, նա տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղեր սկսեց Արեւմուտքի հետ այն ժամանակ, երբ Բաքուն սկսեց զգալիորեն հեռու մնալ նրանից եւ նախանշեց տարածաշրջանային մակարդակով խնդիրները լուծելու մտադրությունները։ Թուրքական Anadolu Ajansı գործակալությունը կարծում է․ «Արեւմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա սկսել է բազմաթիվ հարցեր առաջացնել ինչպես Ռուսաստանի, Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի եւ Իրանի կողմից տարածաշրջանում նրա նպատակների վերաբերյալ»: Այս առնչությամբ մերձավորարեւելյան շատ փորձագետներ նշում են՝ Փաշինյանը սխալվեց տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման վերաբերյալ իրեն պարտադրված դատողության հետ եւ միաժամանակ հայտնվեց սուր աշխարհաքաղաքական ինտրիգների էպիկենտրոնում եւ իրադարձությունների պոչում։ Դրա համար էլ սկսեցին արդյունավետ աշխատել Ադրբեջանի եւ Թուրքիայի լայն դիվանագիտական քայլերը Հայաստանի հետ։
Ահա թե ինչու դժվար է կանխատեսումներ անել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրման վերաբերյալ։ Չի կարելի բացառել նաեւ այն, որ Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովից հետո Արեւմուտքը կխթանի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները դեպի բարդություններ։ Ինչ-որ բան կպարզվի, եթե Փաշինյանը որոշում կայացնի Բաքու այցելելու մասին, ինչը մի տեսակ սենսացիա կդառնա, քանի որ կլիմայի գլոբալ համաժողովին Հայաստանի հրավերը հայտնվել է մի իրավիճակում, երբ դեռ պարզ չէ՝ կստորագրվի խաղաղության պայմանագիր, թե ոչ։ Այլ բան է, նշում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, որ «Ռուսաստանը սկսել է հրապարակայնորեն մեծ հետաքրքրություն ցուցաբերել Անդրկովկասի նկատմամբ, եւ ռուսական հարթակի նշանակությունը Երեւանի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների բոլոր բարդություններով հանդերձ չպետք է նսեմացնել»։ Բայց նաեւ չափազանցնել:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի