կարևոր
3604 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-06 17:11
Աշխարհ

Իրան-Իսրայել. կլինի՞ արդյոք վաղը պատերազմ

Իրան-Իսրայել. կլինի՞ արդյոք վաղը պատերազմ

Մերձավոր Արեւելքը սառել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար Իսրայելին պատասխան հարված հասցնելու լարված սպասումով: Թեհրանում իրանական ուժային կառույցների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում հետագա գործողությունների սցենարի մշակման շուրջ: Նշվում է՝ արդեն մշակվել է գործողությունների ծրագիր, որը հավանության է արժանացել հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի կողմից: Արեւմտյան հետախուզության տվյալներով՝ Իսրայելին հասցված հարվածը պետք է սկսվի օգոստոսի 12-ին եւ ավարտվի օգոստոսի 13-ին: Հնարավոր է՝ իրանական հարձակումը համակարգվի Լիբանանում «Հըզբոլլահ» խմբավորման հետ։ Միեւնույն ժամանակ, Axios լրատվական կայքը, վկայակոչելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի որոշ պաշտոնյաների, հայտնում է․ «Իրանն առաջիկա երկուշաբթի կհարձակվի Իսրայելի վրա «Հեզբոլլահի» հետ միասին», եւ որ «շարունակվում է ծրագրի լրամշակումը քաղաքական մակարդակում»:

Մինչդեռ Բայդենը հույս է հայտնել՝ «Իրանը հետ կկանգնի Հանիայի սպանության համար հատուցման սպառնալիքից»: Ավելի ճիշտ, Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը հայտնվել է մի իրավիճակում, երբ «դեմքը պահպանելու համար անհրաժեշտ է պատասխանել Իսրայելին», եւ հարցն այն է, թե երբ եւ ինչպես է իրականացվելու նման գործողությունը: Այս կապակցությամբ շատերը հիշում են, թե ինչպես է Իրանը ապրիլի 14-ին Դամասկոսում իրանական հյուպատոսության պյթյունից հետո երթերով եւ հրթիռներով հարձակում սկսել Իսրայելի վրա։ Այդ կապակցությամբ Պենտագոնը հայտարարել է՝ տարածաշրջան կուղարկի ռազմածովային ուժերի լրացուցիչ կործանիչներ եւ ռազմանավեր։

Ի դեպ, հենց ամերիկյան «գործողությունների բլոկում» մերձավորարեւելյան շատ փորձագետներ տեսնում են Թեհրանի եւ Թել Ավիվի միջեւ առճակատման ինտրիգի հիմնական արմատը՝ այն դնելով ավելի լայն տարծաշրջանային եւ միջազգային համատեքստում։ Նրանց կարծիքով՝ Թեհրանը համարում է՝ Հանիայի սպանությունը «Դամասկոսում հյուպատոսությանը հարվածելուց հետո Նեթանյահուի երկրորդ կանխարգելիչ քայլն է՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարավոր երկխոսության հաստատումը կանխելու նպատակով, որպեսզի Վաշինգտոնն ընդունի գործողությունների իսրայելական տրամաբանությունը՝ որպես Մերձավոր Արեւելքում իրադարձությունների ընթացքը որոշող միակ գործոն»: Հետեւաբար, Հանիայի սպանությունը տեղի է ունեցել «Վաշինգտոնի Թեհրանի միջեւ հարաբերությունների մերձեցման կամ փոխըմբռնման պահին՝ Իրանի նախագահական ընտրությունների եւ ԱՄՆ-ում սպասվող նման ընտրությունների համատեքստում»:

Այդ առիթով ոչ հրապարակային ներկայացվում են մի շարք ցուցանիշներ, որոնք խթան կհանդիսանան Իրանի կողմից հետագա գործողությունների, նրա կողմից «Իսրայելի ռազմավաական զսպման հայեցակարգի» խափանման, որը, ընդհակառակը, հայտարարում է տարածաշրջանում «իրանական առանցքի զսպման» անհրաժեշտության մասին։ Այս կապակցությամբ Al Jazeera-ն հայտարարում է․ «դա էլ կկազմի Իրանի՝ Իսրայելին պատասխան հարվածի գլխավոր ռազմավարական բովանդակությունը՝ առանց սահելու դեպի բաց պատերազմ»: Եթե դա այդպես է, ապա Իրանի կողմից պատրաստվող պատասխան հարվածն Իսրայելին սահմանափակ բնույթ կունենա։ «Դա մանրակրկիտ մոտեցումներ է պահանջում», - գրում Է Al Jazeera-ն։ Դրանցից ամենակարեւորն ասիմետրիկ պատերազմի հայեցակարգի, ստվերային մարտերի պահպանումն է եւ բաց առճակատման շրջանակի ընդլայնումը նույնիսկ ավելին, քան հիմա է»։ Ըստ այդմ, նման չափորոշիչներոմ մշակվում են նաեւ «Հեզբոլլահի» գործողությունները ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական մակարդակներում։ Իհարկե, տեսական մակարդակում ներկա բարդագույն իրավիճակից լավագույն ելքը կլիներ Գազայում հրադադարի եւ պատանդների փոխանակման մասին համաձայնագրի ստորագրումը։ Բայց Նեթանյահուն դրանում շահագրգռված չէ, եւ Գազայի պատերազմի 10-րդ ամսում նա շարունակում է շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին տարածաշրջանային պատերազմով՝ նկարագրելով Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման ամենատարբեր սցենարները: Միեւնույն ժամանակ, ըստ թուրքական Hürriyet պարբերականի, «իրանցիները փորձում են հնարավորինս նվազեցնել շփումն ամերիկացիների հետ եւ իրենց ուշադրույունը կենտրոնացնում են Իսրայելի վրա՝ առանց սարսափ սցենարի»: Իր հերթին, Իսրայելը թաքցնում է ինտրիգի բնույթը, քանի որ չգիտի, թե ինչպես վարվել, եթե Իրանի հարձակումը չլինի այնպիսին, ինչպիսին այն նկարագրում են իսրայելցի զինվորականները: Իսրայելական Haaretz թերթը, ընդհակառակը, ենթադրում է․ «Իրանը եւ, հնարավոր է, «Հեզբոլլահը» կսկսեն գործել հաշվենկատ կերպով, որպեսզի Լիբանանը չներքաշվի լայնամասշտաբ պատերազմի մեջ, եւ, հետեւաբար, հարվածներ կհասցնեն ռազմական օբյեկտներին, ինչպիսիք են ավիաբազաները կամ երկրի կենտրոնին, ինչպես անցյալ տարվա ապրիլին Իրանի հարձակումները Նեգեւի ավիաբազայի վրա, եւ ոչ ոք չի անցնի Իսրայելի սահմանները, բայց նրան կշարունակեն պահել շիական աշխարհաքաղաքական ամուր գրկում»։

Բայց սրանք միայն վարկածներ են: Թե ինչ կլինի գործնականում շուտով հայտնի կդառնա։ Առայժմ աշխատում է բաց դիվանագիտության հրետանին։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բաքիրին կոչ է արել արտհերթ հանդիպում կազմակերպել իսլամական երկրների միջեւ եւ օգտագործել նրանց ներուժը Իսրայելի հետագա գործողությունները կանխելու համար։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնի հետ: Բանակցությունների ընթացքում հաստատվել է՝ «անհրաժեշտ է նվազեցնել Մերձավոր Արեւելքում աճող լարվածությունը եւ կանխել հակմարտության տարածումը»: Բացի այդ, արեւմտյան դիվանագետներն ընդգծել են կրակի դադարեցման եւ Գազայում պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրի շուտափույթ կնքման կարեւորությունը: Բայց առայժմ ոչ ոք բարձր չի թակում սեղանին, եւ բոլորը սպասում են, թե ինչ է անելու Իրանը։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի