Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
Նեթանյահուի տապալված ռեժիմը փորձում է Իրանին ներքաշել տարածաշրջանային պատերազմի ծուղակը՝ ԱՄՆ-ի ներգրավմամբ
Ապրիլի 1-ին երեկոյան մի փոքր ուշ Իսրայելի ռազմաօդային ուժերի մի քանի F-35 կործանիչներ, մուտք գործելով օկուպացված Գոլանի բարձունքներից, արձակեցին 6 հրթիռ՝ ամբողջությամբ ավերելով Իրանի հյուպատոսության շենքը Դամասկոսի հեղինակավոր խիտ բնակեցված Մեզզեի շրջանում.տուժել է նաեւ մոտակայքում գտնվող Իրանի դեսպանի առանձնատունը: Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961ի կոնվենցիայի, ինչպես նաեւ ընդունված միջազգային նորմերի ու ավանդույթների համաձայն՝ դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքը եւ տարածքը համարվում են համապատասխան պետությունների ինքնիշխան տարածքի մաս: Այսպիսով՝ Իրանի հյուպատոսության վրա հաշվարկված հարձակումը կարելի է դիտարկել որպես հարձակում այդ երկրի տարածքի վրա Brutal, chaotic war – norms, conventions and laws of conduct are being erased — Strategic Culture (strategic-culture.su)։ Tasnim լրատվական գործակալության տվյալներով՝ հյուպատոսության շենքում գտնվող բոլոր 11 մարդիկ զոհվել են։ Նրանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Դողս» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին, նրա տեղակալ բրիգադային գեներալ Մոհամմադ Հադի Ռահիմին, խորհրդականների աշխատակազմի 5 սպաներ, ինչպես նաեւ հյուպատոսության 4 աշխատակիցներ: Ավելի վաղ այս տարվա հունվարին նմանատիպ հանգամանքներում Դամասկոսում սպանվել էր «Դողս» ուժերի հետախուզության ղեկավար Խոջաթոլլա Ամիդոարը: Պատահակն անցորդների շրջանում կան զոհեր, այդ թվում՝ լողի սիրիացի չեմպիոնուհին, ով վնասվածքների պատճառով ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Ըստ ИнфоШОС –ի՝ վերջին տարիներին Իրանը Սիրիայում կորցրել է բավականին շատ բարձրաստիճան զորահրամանատարների։ Եթե Պահապանների կորպուսի կորուստների մեծ մասն ի սկզբանե բաժին էր ընկնում անմիջապես «Ասադի ռեժիմի» կողմից ռազմական գործողությւոններին մասնակցելուն, ապա վերջին ամիսներին իրանցիները բախվում են ավելի լուրջ մարտահրավերների, որոնք կապված են «իսրայելական հատուկ ծառայությունների որակյալ աշխատանքի, արդյունավետ աշխատող ռեզիդենտուրաների առկայության եւ, հակառակը, Իրանի հակահետախուզական մարմինների թույլ գործունեության հետ, ինչպես բուն Իրանում, այնպես էլ Սիրիայում»:
Վկայակոչելով իսրայելցի 4 անանուն պաշտոնյաների՝ The New York Times հայտնել է, որ հարվածի հետեւում կանգնած է ՑԱԽԱԼ-ը: Նեթանյահուի ռեժիմի վարկածով՝ Դամասկոսի վրա հերթական հարձակումը պատասխան էր մարտի 30-ին «Իրաքի իսլամական դիմադրության» ուժերի կողմից Էյլաթում ռազմածովային բազայի վրա հրթիռային հարվածի փորձին: Միեւնույն ժամանակ առանձնապես չի թաքցվում, որ հատուկ ծառայությունները տեւական ժամանակ հետեւել են Սիրիայում «Դողս» ուժերի հրամանատարի բոլոր տեղաշարժերին եւ գտնվելու վայրերին՝ սպասելով առավել հարմար պահին հարված հասցնելու համար Israeli Strike in Syria Kills 7, Including 3 Iranian Commanders - The New York Times (nytimes.com): Ինչպես եւ Գազայի դեմ ռազմական գործողությունների դեպքում՝ քաղաքացիկան բնակչության շրջանում հազարավոր զոհերով, Թել Ավիվում «միջազգային հանրության» արձագանքն առանձնապես չի մտահոգվում։ Օդային ավազակության հերթական ակտի դատապարտմամբ հանդես եկան արաբական եւ աֆրիկյան գրեթե բոլոր երկրները, Ասիայի պետությունների մեծ մասը, սակայն դա գործնական առումով քիչ բան էր նշանակում։ Ռուսաստնի նախաձեռնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հռչակագիր ընդունելու մասին, որով դատապարտվում էր Իսրայելին Դամասկոսում իրանական հյուպատոսությանը հարվածելու համար,ի սկզբանե ոչ մի շանս չուներ եւ կանխատեսելիորեն արգելափակվեց ամերիկացիների կողմից՝ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների աջակցությամբ:
Դիվերսիայի տաք հետքերով Իրանի նախագահ Ռայիսին Թեհրանում անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ ստեղծված իրավիճակը դիտարկելու համար՝ հայտարարելով Սիոնիստական ռեժիմին «կոշտ պատասխան» տալու մտադրության մասին: ․․․․․․․․․․․․․․․․ «Սիոնիստական հակառակորդի այս նոր հանցագործությունն անպատասխան չի մնա, Իսրայելին հատուցում է սպասում», - ասված է լիբանանյան շիա Հզբոլլահ կուսակցության հայտարարության մեջ: «Իսրայելն իզուր է համարում, որ հրամանատարների վերացմամբ կկարողանա կանգնեցնել տարածաշրջանում Ժողովրդական դիմադրության աճող ալիքը»։
Չնայած Իսրայելի կողմից հերթական բացահայտ ագրեսիայի ակտին, ինչպես եւ նախկինում նման աղմկահարույց գործողությունների «հետքերով», իրանցիների եւ նրանց դաշնակիցների հայտարարությունները բավականին զուսպ են: Թեհրանում լավ հասկանում են՝ Նեթանյահուի աջ արմատական ռեժիմը, որն Իսրայելին մտցրել է անվերջ պատերազմի փակուղի (երկրում բողոքի նոր ալիք է բարձրացել), ձգտում է ամեն կերպ Իրանին ներքաշել տարածաշրջանային հակամարտության մեջ, որպեսզի կարողանա օգնություն խնդրել Բայդենի վարչակազմից, որի համակրանքը իր սիոնիստ հաճախորդների հանդեպ վերջին ժամանակներս նկատելիորեն սառել է:
Անցած հունվարին Ռահբարը իրանցի զորավարներին կոչ է արել «ռազմավարական համբերություն» ցուցաբերել՝ խուսափելով երկիրը ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտության մեջ ներքաշելուց, որի սահմանագիծը կարող է լինել միայն Ամերիկայի կամ Իսրայելի անմիջական հարձակումն Իրանի վրա: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ հատուցման գործողությունները (իսկ այն, որ դրանք այսպես թե այնպես կհետեւեն, կասկած չկա) կիրականացվեն իրանամետ ուժերի կողմից Մերձավոր Արեւելքի տարբեր պետություններում եւ, հնարավոր է, նրա սահմաններից դուրս։ Կարելի է կանխատեսել «Իրաքի իսլամական դիմադրության», լիբանանյան Հզբոլլահի եւ Հյուսիսային Եմենի «Անսար Ալլահ» զեյդիտների միջեւ մարտական փոխգործակցության ամրապնդում՝ իսրայելական օբյեկտներին համկարգված հարվածներ հասցնելու նպատակով՝ ավելի հզոր սպառազինութոյւնների կիրառմամբ: Այսպես, հարվածի տակ կարող են հայտնվել հակառակորդի դիվանագիտական ներկայացուցչությունները, ռազմական եւ հետախուզական օբյեկտները, նրա հետ համագործակցող տեղի կոլաբորանտների վերացումը, ինչպես դա տեղի ունեցավ վերջերս Իրաքյան Քուրդիստանում։ 2020ին Բաղդադում նույն իսրայելցիների աջակցությամբ ամերիկացիների կողմից Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատասխանը տարածաշրջանում ամերիկյան բազաներին հարվածելն էր։
TheCradle -ը բացահայտում է տարածաշրջանում իմպերիալիզմի ուժերին հակազդելու որոշ ասպեկտներ, որոնք նմանվում են դանդաղ կրակի վրա ամերիկա-իսրայելական «գորտին» եփելուն How do Iranians ‘Boil a Frog’? Slowly and methodically. (thecradle.co): Պենտագոնի ռազմական անհաջողությունները Եմենի հուսիտներին եւ Գազայում լուրջ կորուստներ կրող ՑԱԽԱԼ-ին դիմակայելիս հանգեցրել են Իսրայելից լուրջ միգրացիայի (որոշ գնահատականներով՝ մինչեւ կես միլիոն մարդ)։ Եվս 200 հազար «սիոնիստներ» լքել են երկրի հյուսիսը, որը խոցելի է Լիբանանի հարավում Հզբոլլահի դիրքերի գնդակոծությունների նկատմամբ: Արդյունքում՝ տնտեսության զգալի վնաս, շեկելի արժեզրկում, բյուջետային դեֆիցիտ, պարտքերի աճ, զբոսաշրջային ոլորտի ճգնաժամ, միջազգային փոխադրումների կոլապս, սպառնալիք Հորդանանի եւ Եգիպտոսի հետ հաղորդակցություններին, ինչպես նաեւ դեպի Հայֆա ծովային ուղիներին, որտեղից Թուրքիայի միջոցով Իսրայել է առաքվում նավթն Արեւմտյան եւ Արեւելյան Կասպից ծովի հանքավայրերից: «Եթե Հայֆան Հեզբոլլահի կողմից կտրվի իր նավահանգստից, ինչպես հուսիտների կողմից Էյլաթը, Իսրայելը կունենա միայն պարենի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ցամաքային ուղիներ: Իսկ իսրայելական օդանավակայնները ապագայում կարող են դառնալ հարձակումների հաջորդ թիրախները՝ ոչնչացնելով Իսրայելի քաղաքացիական ավիացիան որպես սկզբունքային երեւույթ»։
Ըստ այդմ, նշեցինք վերեւում, «Նեթանյահուի ռազմավարությունն է՝ մղել Իրանին պատերազմը սաստկացնելու՝ խրախուսելով նրան հարձակվել տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա՝ ԱՄՆ-ին ներքաշելով Գազայի պատերազմի մեջ: Չնայած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կպատասխանի, սակայն նրանք զգույշ կլինեն, որպեսզի չընկնեն Նեթանյահուի ծուղակը։ Իրանը կարող է որոշել խստացնել իր տնտեսական հսկողությունը, հնարավոր է՝ հարվածներ հասցնելով ռազմավարական օբյեկտներին... Իսկ եթե փլուզվի իսրայելական տնտեսությունը, ապա այն իր ավերակների տակ կթաղի նաեւ հենց Իսրայելը»:
Իրանն ունի 9 տեսակի հրթիռներ, որոնց հեռահարությունը բավական է Իսրայելի տարածքը խոցելու համար, պնդում է ISNA լրատվական գործակալությունը: Արտասահմանյան վերլուծաբանների գնահատականներով՝ իրանցիները վերջին տարիներին խոշոր տեխնոլոգիական առաջընթաց են գրանցել բանակը եւ ԻՀՊԿ-ն ժամանակակից զենքով եւ ռազմական տեխնիկայով զինելու գործում: Բացի տարբեր հեռահարության հրթիռներից, խոսքը անօդաչու թռչող սարքերի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մասին է, ինչը, սակայն, դեռեւս բավարար չէ արտաքին ագրեսիային արդյունավետ դիմակայելու համար: Ցավոք, ՀՕՊ զորքերը եւ ՌՕՈՒ-ն դեռեւս բավարար պատրաստ չեն ագրեսիան հետ մղելու համար։ Հատկանշական է՝ ըատ Infoshos-ի մեկնաբան Յուրի Վեսելովի, «իրանցիները Սիրիայում ռազմական ներկայության ավելի քան 10 տարվա ընթացքում ոչ մի անգամ չեն կիրառել սեփական մշակման եւ արտադրության զենիթային արտադրանք իսրայելական ավիացիոն թեւավոր հրթիռների դեմ: Դա պայմանավորված է նրանով, որ իսրայելական օդուժի կողմից հրթիռներ արձակելու համար անհրաժեշտ է ավելի քան 1000 տոննա զինամթերք»: Եվ դա, չնայած բազմաթիվ հայտարարություններին եւ զենիթային զենքի առանձին նմուշների ցուցահանդեսային ցուցադրությանը, որն, իբր, իր մարտավարատեխնիկական բնութագրերով գերազանցում է այլ երկրների ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության առաջատար համակարգերին»։ Ազգային օդուժի արդիականացման առումով լուրջ խաղադրույք է կատարվում ռուսական նոր սերնդի Սու-35 եւ Սու-57 կործանիչների, ինչպես նաեւ ՄԻ-28 մարտական ուղղաթիռների վրա (Օդաչուների եւ տեխնիկական անձնակազմի ուսուցումն արդեն սկսվել է)։
Անշուշտ, ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցության առաջխաղացման աստիճանից մեծապես կախված կլինի Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս իրադրության զարգացումը։ Օրինակ, ԻՀՊԿ-ի հեռագրային ալիքները շեշտը դնում են Արաքսի Հյուսիսային ափից իսրայելցիներին ցուցաբերվող աջակցության վրա, ինչը կարող է տապալել Բաքվի եւ Թեհրանի միջեւ անվտանգության հարցերի շուրջ նկատվող զգուշավոր երկխոսությունը։
PS. Ապրիլի 11-ին Բայդենը խոստացել է պաշտպանել Իսրայելին իրանկան սպառնալիքներից: «Իրանը սպառնում է զանգվածային հարձակում իրականացնել Իսրայելի վրա», - պարզաբանել Է Սպիտակ տան ղեկավարը: - Ես արդեն ասել եմ Նեթանյահուին՝, ԱՄՆ-ն երկաթյա պարտավորություն ունի Իսրայելի անվտանգության հարցում Թեհրանի եւ նրա կամակատրների սպառնալիքների դեմ: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ Իսրայելին պաշտպանելու համար», - զգուշացրել է Բայդենը։ Bloomberg հեռուստաալիքի համաձայն՝ ԱՄՆ-ում կարծում են՝ Իրանը կամ նրա վստահված անձը շուտով հրթիռային հարձակում կամ ԱԹՍ-ի միջոցով հարձակում կգործեն Իսրայելի վրա: Ենթադրվում է՝ հարձակման թիրախ կդառնան կառավարական կամ ռազմական, բայց ոչ քաղաքացիական օբյեկտները։
Ալեքսանդր Գրիգորեւ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի