Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Հրեական պետության գոյատեւման շանսերը երկարաժամկետ հեռանկարում պայմանավորված են ամերիկյան աջակցությամբ։
Իսրայելի եւ Իրանի միջեւ ռազմական առճակատման բռնկումը շատ վերլուծաբնների ստիպել է ռազմական ճակատագրի կշեռքի վրա կշռադատել հրեական պետության՝ երկարաժամկետ հեռանկարում գոյատեւելու հնարավորությունները: Ներկայիս իրականության մեջ Արեւմուտքի երկրները թույլ չեն տա ոչ Իրանին, ոչ էլ Իսրայելի մյուս հակառակորդներին նրան ջախջախիչ ռազմական պարտություն կրել։ Դա միանգամայն ակնհայտ է։ Բայց ի՞նչ կլինի հետո:
Իսրայելա-իրանական հակամարտությունը Մերձավոր Արեւելքի տարածքում ամենասուր եւ անլուծելի հակամարտություններից մեկն է։ Ինչպե՞ս պատահեց, որ Իրանն, առաջին երկրների շարքում ճանաչելով Իսրայել պետությունը, այսօր հրեական պետության անհաշտ թշնամին է, որը ձգտում է Արեւմտյան իսթեբլիշմենթի որոշ հատվածի աջակցությամբ, մեծ մասամբ անհաջող, միավորել Մերձավոր Արեւելքն ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության:
Երկու պետությունների եւ նրանց քաղաքական էլիտաների հարաբերությունները բնավ միշտ չէ, որ բնորոշվել են հրապարակայնորեն դրսեւորվող թշնամանքով։ Այսպես, Իրանը ճանաչել է Իսրայել պետությունը 1950 թ-ի մարտի 6-ին, որը Թուրքիայից հետո երկրորդն է մահմեդական երկրների շարքում։ Իրանն այն 11 պետությունների թվում էր, որոնք ընդգրկված էին ՄԱԿ-ի Պաղեստինի հատուկ կոմիտեում, որը որոշում էր կայացրել Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ տարածքի բաժանման վերաբերյալ: Թեհրանն, այնուամենայնիվ, դեմ է քվեարկել ծրագրին՝ հստակ հասկանալով, որ այն կհանգեցնի պաղեստինցի արաբների եւ հրեաների միջեւ ռազմական առճակատման։ 1948-1979 թվականներին՝ ընդհուպ մինչեւ Իսլամական հեղափոխությունը, երկու պետությունները ոչ միայն ռազմավարական գործընկերներ էին, այլեւ իրական դաշնակիցներ, որոնք զարգացնում էին ռազմական եւ տնտեսական համագործակցությունը:
Այդ ժամանակ դա միանգամայն բնական էր։ Հրեաները անհիշելի ժամանակներից բնակվել են Իրանի տարածքում, եւ երկու արեւելյան ժողովուրդների միջեւ անլուծելի հակասություններ չեն եղել եւ նույնիսկ չէր էլ նախատեսվմ: Հրեաները մշտապես ներկա են եղել Իրանում Աքեմենյան կայսրության թագավոր Կյուրոս Մեծի ժամանակներից։ Կյուրոսը ջախջախեց եւ գրավեց Բաբելոնը՝ հրեաներին ազատելով Բաբելոնի գերությունից։ Այն բանից հետո, երբ Պաղեստինի բաժանումից հետո Իրաքում հետապնդումներ սկսվեցին այնտեղի հրեական բնակչության դեմ, շահական Իրանը ջերմորեն ընդունեց Միջագետքի փախստականներին։ Մոհամմեդ Ռեզա Փահլավիի օրոք հենց Իսրայելն է միջնորդ եղել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Թուրքիայի նման, հրեական պետության համար Իրանը ոչ արաբական երկիր էր, բարեկամ Իսրայելին, այսպես կոչված, «ծայրամասային պետություն»:
1967 թ-ի Վեցօրյա պատերազմից հետո, Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի եւ Ալժիրի կազմում արաբական կոալիցիայի դեմ Իսրայելի ռազմական գործողությունից հետո, Իսրայելի դեմ նավթային էմբարգո սահմանվեց։ Միակ երկիրը, որը նավթ էր մատակարարում Իսրայելին, շահական Իրանն էր, որը նաեւ ապահովում էր իսրայելական գաղտնի ծառայությունների աշխատակիցների վերապատրաստումը եւ ակտիվորեն ներմուծում էր իսրայելական ապրանքներ: Իսլամական հեղափոխությունից երկու տարի առաջ Իրանն ու Իսրայելը սկսեցին աշխատել «Ծաղիկ» նախագծի վրա, որի շրջանակներում նրանք մշակեցին հրթիռ, որը կարող էր համալրվել միջուկային մարտագլխիկով: «Ծաղիկ» նախագիծը Իսրայելի եւ Իրանի համատեղ ռազմական նախագիծ էր՝ համատեղ կրկնելու ամերիկյան հրթիռը իսրայելական արտադրության մասերով, որոնք կարող են համալրվել միջուկային մարտագլխիկներով: Հրթիռը ներառում էր ամերիկյան նավիգացիոն եւ ուղղորդող սարքավորումներ։
1977ի հուլիսի 18-ին Իրանի ռազմական նախարարի տեղակալ, գեներալ Հասան Թուֆանն այցելեց Իսրայել, որտեղ հանդիպեց Արտաքին գործերի նախարար Մոշե Դայանի եւ պաշտպանության նախարար Էզրա Վայզմանի հետ: Նրանք քննարկել են իսրայելա-իրանական համատեղ մի շարք ռազմական նախագծեր, այդ թվում՝ «Ծաղիկը»: Այս նախագիծը նպատակ ուներ մշակել ավելի երկար հեռահարոթյան «Գաբրիել» հականավային հրթիռ եւ սուզանավերից արձակելու դրա ապագա տարբերակը: Քննարկվել են նաեւ Իրանի մտահոգությունները Հնդկաստնում եւ Պակիստանում հրթիռային եւ միջուկային մշակումների վերաբերյալ: 1978ին Իրանն Իսրայելին 280 միլիոն դոլարի նավթ է մատակարարել որպես կանխավճար։ Իրանցի փորձագետների խումբը սկսել է Իրանի հարավային կենտրոնական հատվածում Սիրջանի մոտ հրթիռների հավաքման գործարանի եւ Ռաֆսանջանի մոտ հրթիռային պոլիգոնի շինարարությունը:
Իսրայելական բանակի բարձրաստիճան աղբյուրի համաձայն՝ Իրանի հետ պաշտպանական բոլոր նախագծերը խարդախ են եղել։ Վեց համատեղ նախագծերից յուրաքնչյուրում իսրայելացիները նախատեսում էին խաբել իրանցիներին՝ նրանց տրամադրելով միայն խնդրո առարկա զենքի հնացած տարբերակը, միեւնույն ժամանակ օգտագործելով իրանական փողերը՝ Իսրայելի բացառիկ օգտագործան համար նոր սերունդ ստեղծելու համար: Պաշտպանության նախարարության պաշտոնյա Յակով Շապիրոն, որը պատասխանատու էր 1975-1978 թվականներին Իրանի հետ բանակցությունները համակարգելու ուղղությամբ, հիշում է. «Իրանում մեզ վերաբերվում էին որպես թագավորների։ Մենք նրանց հետ գործ ունեինք զարմանալի մասշտաբներով։ Առանց Իրանի հետ կապերի՝ մենք գումար չէինք ունենա զենք մշակելու համար, որն այսօր գտնվում է Իսրայելի պետության պաշտպանության առաջին գծում»։ Սակայն 1979ի փետրվարին Մոհամեդ Ռեզա Փահլավին տապալվեց Իսլամական հեղափոխության կարգախոսների ներքո, եւ «Ծաղիկ» նախագիծը շուտով փակվեց։ Իսրյելցի ինժեներներն ու զինվորականները վերադարձան հայրենիք, որտեղ եւ ուղարկվեցին նաեւ հրթիռի գծագրերը։
1979 թ-ին Իսրայելը Իրանին ավելի քան մեկ միլիարդ դոլար էր պարտք համատեղ նախագծերի համար, այդ թվում՝ Տրանսիսրայելյան նավթամուղի շահագործման համար, որով իրանական նավթը մատակարարվում էր եվրոպական երկրներ: Ի դեպ, նույնիսկ Իսլամական հեղափոխությունից առաջ տարածաշրջանում քաղաքական կոնյունկտուրան սկսեց բավականին կտրուկ փոխվել։ Այսպիսով, Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի մահվան հետ, որը համոզված թշնամի էր ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի համար, Իսլամական Հանրապետության եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունները սկսեցին բարելավվել: 1975 թ-ին իրանա-իրաքյան համձայնագրի ստորագրումից հետո Թեհրանը դադարեցրեց աջակցությունը քուրդ անջատողականներին հարեւան երկրի տարածքում: Այս ամենը զգալիորեն նվազեցրել է Իսրայելի ռազմավարական կարեւորությունն Իրանի համար։
Միաժամանակ բուն Իրանում ուժ ստացավ իսլամական հոգեւորականությունը՝ հենվելով գյուղացիության լայն շերտերի, բազմաթիվ նորահայտ քաղաքացիների եւ միջին խավի վրա։ Հոգեւոր առաջնորդները սկսեցին Իսրայելի հետ հարաբերությունները դադարեցնելու կոչեր անել։ Այսպես, 1971ին Իսլամական հեղափոխության ապագա առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին դժգոհում էր, որ «Իսրայելը ներթափանցել է երկրի կյանքի բոլոր ոլորտներ՝ տնտեսական, ռազմական եւ քղաքական՝ երկիրը վերածելով իր ռազմակայանի»։ 1979ին, վերադառնալով աքսորից՝ Խոմեյնին խզեց հարաբերությունները «սիոնիստական կազմավորման» հետ, իսկ շենքում, որտեղ գտնվում էր Իսրայելի դեսպանատունը, տեղակայվեց Պաղեստինի ազատագրման կազմակերպության գրհասենյակը։ Չնայած հարաբերությունների պաշտոնական խզմանը, երկու պետությունների միջեւ որոշ կապեր պահպանվել են 1980-ականների ընթացքում՝ Արեւմուտքի կողմից հրահրված իրանա-իրաքյան դիմակայության պատճառով։ Իսրայելցիները հնարավոր են համարել օգնություն ցուցաբերել Իրանին, որը որոշակի փուլում դիտարկվում էր որպես «փոքր չարիք» Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պայքարում: 1980-ից 1988, մինչ արյունալի առճակատումը տեւեց, Իսրայելը Իրանին զենք էր տրամադրում (հիմնականում նավթի դիմաց), ռազմական հրահանգիչներ, որոնք սովորեցնում էին իրանցի զինծառայողներին, անուղղակի օդային աջակցություն («Օպերա» ռազմական գործողության ընթացքում իսրայելական օդուժը ոչնչացրեց Իրաքի Օզիրակ միջուկային ռեակտորը): Թեհրանում մինչ օրս հերքում են դա։
1991 թ-ին Պարսից ծոցի պատերազմում Իրաքի պարտությունից հետո Մեծ Այաթոլաների երկրի հիմնական թշնամիներն էին ԱՄՆ-ը՝ «մեծ սատանան», եւ նախկին տարծաշրջանային դաշնակից Իսրայելը՝ «փոքր սատանան»: 1990-ականներին Իրանը դարձավ Իսրայելի գլխավոր ռազմավարական հակառակորդը։ Չնայած այն հանգամանքին, որ Իրանի կողմից միջուկային սպառնալիքի մասին առաջին անգամ հայտարարել է Բենյամին Նեթանյահուն, նրա նախորդներ Իցհակ Ռաբինը եւ Շիմոն Պերեսը սկսել են ակտիվորեն առաջ տանել այն գաղափարը, որ Իսլամական Հանրապետությունը լուրջ վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար: Եթե 1987ին Ռաբինն Իրանին անվանում էր «Իսրայելի լավագույն բարեկամ», ապա մեկ տարի անց հայտարարեց, որ Թեհրանում իշխում է «մռայլ եւ մահաբեր ռեժիմ»: Հաջորդ տասնամյակների ընթացքում Իսրայելի եւ Իրանի միջեւ թշնամությունն աճել է, բայց երբեք չի հանգեցրել լիարժեք պատերազմի եզրին։ Երկու երկրների հարաբերությունները որոշվում են ոչ միայն նրանց գաղափարախոսությամբ, այլ աշխարհաքաղաքական շահերով եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ուժերի կոնկրետ դասավորվածությամբ։ Իրականում ոչ Թեհրանը, ոչ Արեւմտյան Երուսաղեմը մտադիր չեն լիարժեք պատերազմ սկսել միմյանց միջեւ։
Իրանը զգուշացրել է Թուրքիային Իսրայելի տարածքի վրա նախապատրաստվող գնդակոծության մասին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական գերատեսչության անանուն աղբյուրին: Գործակալության աղբյուրը նաեւ պնդում է, որ ԱՄՆ-ն Իրանին նախազգուշացում է փոխանցել.նրա պատասխանը պետք է մնա «որոշակի շրջանակներում»: Կիրակի Իրանի արտաքին գործերի նախարար Աբդոլլահիյանը հայտարարել է՝ իր երկիրը երեք օրվա ընթացքում տեղեկացրել է իր հարեւաններին սպասվող հարվածի մասին: Ապրիլի 14-ի գիշերը Իրանը մոտ 300 հրթիռ է ուղարկել «սիոնիստական թշնամու» ռազմական օբյեկտներ, եւ դա հենց իսրայելական հակաօդային պաշտպանության հնարավորությունների սահմանն է: Այդ պատճառով հրթիռների մեծ մասը խոցվել է, սակայն դրանցից մի քանիսը, ամենայն հավանականությամբ, հասել են իրենց թիրախներին՝ պատճառելով աննշան վնասվածքներ։ Նեթանյահուն Բայդենի հետ զրույցից հետո հրաժարվել է պատասխան հարված հասցնել Իրանին, հայտնում է թե նոր Յորք Times-ը Leaders Urge Restraint as Israel Considers Retaliation Against Iran - The New York Times (nytimes.com):
Իսրայելցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերականին պատմել են, որ Նեթանյահուի «պատերազմական կաբինետի» որոշ անդամներ կոչ են արել պատասխան հարված հասցնել, սակայն կատաղած Բիբին Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո հրաժարվել է այդ գաղափարից: Ynet-ի տվյալներով՝ Իսրայելի իշխանությունները քննարկել են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը՝ ի պատասխան հրթիռային հարձակման ynet - מבזקים:
Այսպիսով, ոչ մեկը, ոչ էլ մյուս կողմը չի անցնում քաոսի եզրը՝ չանցնելով վտանգավոր ռազմական հակամարտության սահմանը, որը կարող է վերածվել համաշխարհային մակարդակի դիմակայության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերաճելու հեռանկարով։
Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում Իսրայելի՝ մահմեդական պետությունների թշնամական միջավայրում գոյատեւելու շանսերը զրոյից տրբերվում են միայն ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ամբողջ հավաքական Արեւմուտքի հզոր աջակցության պատճառով։
Հաշվի առնելով հրեական պետության եւ նրան շրջապատող իսլամական աշխարհի (այդ թվում՝ պատմական Պաղեստինի տարածքում) միջեւ աճող ժողովրդագրական անհավասարակշռությունը՝ Ամերիկան որքան հեռու, այնքան ավելի քիչ հակված կլինի աշխարհաքաղաքական կշեռքի նժարին դնել իր ռազմական հզորությունը՝ ժամանակ առ ժամանակ իր «անխորտակելի ավիակիրը» դուրս բերելով հարեւանների հետ հերթական հակամարտությունների շրջապտույտներից։
Վլադիմիր Պրոխվատիլով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի