|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան, Իսրայել և Լիբանան այցելություններից՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի X-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիայի ռիսկի պատճառով Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա օրերին զերծ մնալ Իրան, Լիբանան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ այցելելուց», – ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նաև նշել է, որ Թեհրանում գտնվող ֆրանսիացի դիվանագետների ընտանիքները կլքեն երկիրը։ Բացի այդ, արգելք է մտցվում ֆրանսիացի պաշտոնյաների աշխատանքային այցերի վրա այդ երկրներ։