Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Եթե Ադրբեջանը և Թուրքիան վերջնական որոշում ունեն Հայաստանի վրա հարձակվելու և Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերից տարածքներ գրավելու, ապա դա տեղի կունենա Իրան-Իսրայել պատերազմի օրերին։
Ակնհայտ է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Իսրայելը կանցնի Պաղեստինի դեմ ցամաքային հարձակման, իսկ Իրանը հայտարարել է, որ այդ դեպքում ինքը կմտնի պատերազմի մեջ։
Պատահական չէ, որ Ադրբեջանի հարավում և Արցախի գրավյալ Ջրականի և Կովսականի շրջաններում մեծ թվով իսրայելական զինված ուժեր են տեղակայվել դեռևս 2021-ից։
Ադրբեջանը և Թուրքիան եթե վերջնական որոշում ունեն Հայաստանի վրա հարձակվելու առումով, ապա դա կանեն Իրան -Իսրայել բախման օրերին կամ դրանից 1-2 օր առաջ»։