կարևոր
3694 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-06 18:15
Աշխարհ

Իրան-Իսրայել․ սկսեք Գազայի շուրջ բանակցություններ, այդ ժամանակ հարձակում չի լինի

Իրան-Իսրայել․ սկսեք Գազայի շուրջ բանակցություններ, այդ ժամանակ հարձակում չի լինի

Երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Օդին Ռոսի հետ հեռարձակման ժամանակ հայտարարեց, որ «Իրանն այսօր գիշերը (օգոստոսի 5 - ի լույս 6-ի գիշերը) հարձակվելու է Իսրայելի վրա։, նա անմիջապես չհասկացավ, որ ընկել է դեմոկրատների կողմից լարված ծուղակը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա գործել է իսրայելական հետախուզության կողմից իրեն տրամադրված տեղեկության հիման վեւա՝ «Իսրայելը կանխարգելիչ հարված է նախապատրաստում Իրանին»։ Բացի այդ, ավելի վաղ այդ մասին հեռախոսազրույցում ասել էր ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը G7-ի արտաքին գործերի նախարարներին՝ պնդելով, որ «կիրակի Թեհրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա 24-48 ժամվա ընթացքում»: Դրանից հետո The Times of Israel թերթը կարծես հաստատել է այն տեղեկությունները, որ «Իսրայելը դիտարկում է կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը», բայց միայն «եթե համոզիչ ապացույցներ հայտնաբերվեն, որ Թեհրանը պատրաստվում է հարված հասցնել Իսրայելին»: Այս կապակցությամբ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են՝ իսրայելական «Շին Բեթ» ընդհանուր անվտանգության ծառայությունը Երուսաղեմում ստորգետնյա բունկեր է պատրաստել որպես ապաստան Իսրայելի բարձրաստիճան քաղաքական առաջնորդների համար, ինչը «թույլ կտա նրանց երկար ժամանակ մնալ՝ անձեռնմխելի լինելով բոլոր տեսակի զինամթերքից, ներառյալ միջուկային զինամթերքը»: Սակայն Իրանի սպասվող մոտալուտ հարվածի պահին Reuters-ը մեջբերել է ամերիկացի պաշտոնյային, ով հայտարարել է՝ ԱՄՆ ազգային անվտանգության խումբը տեղեկացրել է Բայդենին, որ «Իրանի եւ «Հեզբոլլահի» պատասխանը Իսրայելի նկատմամբ դեռ մշակման փուլում է»։ Դրան հրապարակավ արձագանքել է միայն ԱՄՆ հնարավոր ապագա նախագահ Կամալա Հարիսը՝ Թրամփի հետ քաղաքական առճակատման համատեքստում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «պատրստ է պաշտպանել Իսրայելին Իրանից, սակայն աշխատում է լարվածույոունը թուլացնելու ուղղությամբ»: Այս թեզը հրապարակայնորեն կրկնօրինակել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, պնդելով, «ընդհանուր նպատակն է նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում»։

Սակայն, ըստ Al Jazeera-ի շեշտման, իրավիճակի մեջ նոր շեշտադրումներ է մտցրել Բլինկենը, ով հայտարարել է՝ «Իրանի հարձակումը կարող է ապագայում արգելափակել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ որեւէ փոխգործակցության հնարավորությունները»: Նման ուղերձը մերձավորարեւելյան շատ փորձագետների կողմից ընկալվում է որպես «ներկայումս միջնորդների միջոցով երկու երկրների միջեւ փոխգործակցույոան առկայության» փաստի ոչ ուղղակի ընդունում ԱՄՆ-ի կողմից։ Միաժամանակ, նա կոչ է արել ակտիվացնել այլ երկրների դիվանագիտական փոխգործակցությունը Իրանի հետ: Այս համատեքստում Մերձավոր Արեւելքում ընկալվում է նաեւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի այցը Իրան։ Եվ ոչ միայն դա:

Բոլոր հատկանիշներով Թեհրանը փորձում է դիվանագիտական կոալիցիա ստեղծել։ Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում է՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քենին ինտենսիվ խորհրդակցւթոյուններ է անցկացնում դեսպանների եւ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ «տարածաշրջանում կայունություն հաստատելու նպատակով»: Նախապատրաստվում է նաեւ անցակցենել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստԱվելին, Իրանի իշխանությունները հայտնել են՝ Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով նախազգուշում են ուղարկել Իսրայելին՝ Սիրիայի արեւմուտքում՝ Իսրայելի հետ սահմաններից ոչ հեռու, սկսված տեղակայման ֆոնին հարձակվելու իր ծրագրերի մասին: Սա ակնարկ է օկուպացված Հյուսիսային Պաղեստինի տարածքներ ցամաքային ներխուժման հնարավորության մասին, որոնք իսրայելական օկուպացիան չի կարող կլանել: Իր հերթին Սաուդյան Արաբիան եւ Հորդանանը հայտնել են իրանական հրթիռների թռիչքի համար իրենց օդային տարածքները փակելու մասին:

Նման դիվանագիտական եւ ռազմական զորավարժությոնների իմաստը կայանում է նրանում, որ Իսրայելը, հարձակումից Իրանի հրաժարվելու դիմաց, վերսկսի Գազայի խաղաղ կարգավորման բանակցությունները ընդգրկուն, այլ ոչ թե միայն ամերիկյան ճնշման ներքո: Այդ ժամանակ պարզ կլինի՝ ինչու է իրանական հարվածը հետաձգվել։ Մեկ այլ սցենար. եթե Իրանը, այնուամենայնիվ, ստիպված լինի պատասխան գրոհ իրականացնել, ապա ենթադրվող դիվանագիտական կոալիցիան պետք է կենտրոնանա հակամարտությունը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի չվերածելու վրա: Հենց այս գործոններն են պայմանավորում իրավիճակի լուրջ տարբերությունն այն իրավիճակից, երբ Իրանը ապրիլին հարված հասցերեց Իսրայելին։

Այժմ խնդիրը «ստիպել Իսրայելին դիտարկել առաջարկվող սցենարները», ինրը, փորձագետների կարծիքով, «կարող է փոխել տարածաշրջանում իրադարձությունների ընթացքը»։ Ավելի ճիշտ, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Թեհրանը Պաղեստինյան ուղղությամբ դիվանագիտական նախաձեռնության ենթադրյալ կոալիցիայի հետ միասին Պաղեստինյան ուղղությամբ։ Սակայն դրա հետ մեկտեղ փակագծերից դուրս է բերվում «քառանկյունիների միասնության» բանաձեւումը, ինչպիսիք Լիբանանում «Հեզբոլլահը» եւ Եմենում հուսիտների խմբավորումը, սահմանվում է միջանկյալ «հիբրիտային իրավիճակ», որը թույլ է տալիս Իրանին հետագայում անցկացնել դիվանագիտական զսպող մանեւրումներ։ Ահա թե ինչու Իրանի ենթադրյալ ռազմական հարվածը Իսրայելին իր տարբեր տատանումներով համարվում է պարզունակ եւ անհեռանկար որոշում։ Իսրայելի ռազմական օբյեկտներին հարվածներն Իրանին ոչինիչ չեն տա, բացի «քաղաքական դեմքը փրկելուց»։

Ընդհանուր առամբ, Մերձավոր Արեւելքն ապրում է բարդ անցում նոր քաղաքական եւ ռազմական իրավիճակի։ Լայնածավալ տարածաշրջանային պատերազմ հրահրելու Իսրայելի փորձերը նետում է անցյալ՝ առանց իրադարձությունները վերահսկելու նախկին հնարավորությունների։ Օրակարգ է մղվում որ թե պատերազմի, այլ նոր մոտեցումներով բանակցությունների խնդիրը՝ տարբերվող նախորդ չորս կամ նույնիսկ հինգ տանսյամակների ընթացող պաղեստինցիների եի Իսրայելի միջեւ քաղաքական բանակցությունների փորձից։ Միայն մեկ՝ ամերիկյան կողմից շփումների ռեսուրսը սպառված է, ինչպես նաեւ զինյալ պայքարին մնայուն վերադարձը։ «Մեծ խաղի» բոլոր մասնակիցներին անհրաժեշտ է սեփական գործողություններում կատարել  լուրջ շտկումներ եւ չփնտրել տարբերակներ «խաղաղալ միայն ուրիշի օտար օգտին, իսկ հետո թողնել դաշնակիցներին եւ գործընկերներին»։

Արեւելյան մի իմաստուն ասում էր՝ «պետք է փնտրել ոչ թե ամրոց տանող անցյալի դարպասը, այլ ապագա տանող դուռը եւ առաջ անցնել ընթացիկ իրադարձություններից»։ Բայց Մերձավոր Արեւելքում պատմական գործընթացները մաիյն թափ են հավաքում,եւ շատ անսպասելի իրադարձություններ դեռ առջեւում են։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի