Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը կոչ են արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել 2015 թվականին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
«Մեր երկրները հետևողականորեն վճռական աջակցություն են ցուցաբերել ԳՀՀԾ-ին։ Մենք, մյուս կողմերի հետ միասին, ժամանակ և ջանք ենք ներդրել բանակցություններում, որոնք հանգեցրել են 2015 թվականին ԳՀՀԾ-ի կնքմանը, այնուհետև` դրա իրագործմանը»,- ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստում երեք երկրների կողմից առաջին անգամ ներկայացված համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարությունը ներկայացվել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի կողմից։
«Մեր աջակցությունը ԳՀՀԾ-ին անփոփոխ է մնացել 2018 թվականից, երբ Ամերիկան անօրինականորեն և միակողմանի կարգով դուրս եկավ այդ համաձայնագրից, իսկ միակողմանի անօրինական պատժամիջոցների կիրառումը և Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականության իրականացումը բեկումնային պահ դարձան այս համաձայնագրի համար», – նշված է հայտարարության մեջ։
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն Իրանի հետ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակը (ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան) և Գերմանիան 2015 թվականին՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: ԱՄՆ-ն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք՝ 2018 թվականին, միակողմանիորեն դուրս է եկել պայմանագրից։
ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է Վաշինգտոնը միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ 2021 թվականի ապրիլից միջուկային գործարքի կողմերը Վիեննայում բանակցություններ են վարել Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ, սակայն մի քանի փուլերից հետո՝ 2022 թվականի նոյեմբերին, բանակցությունները փակուղի են մտել։