Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանը կոչ է անում արևմտյան երկրներին` թույլ չտալ Կիևին սրել իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելքում:
«Խստորեն կոչ ենք անում Կիևի արևմտյան հովանավորներին` ամեն դեպքում սանձել բոլոր նրանց, ովքեր փորձում են ռազմական հիստերիայի ֆոնին քաղաքական միավորներ շահել սպասվող ընտրությունների կամ Ուկրաինայում այլ իրադարձությունների հետ կապված»,- ասել է Լավրովը:
Նա Կերչի նեղուցում կատարվածը «սադրանք» է որակել:
Նույն կարծիքն է հայտնել նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Երեկ ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված:
Ուկրաինան կատարվածից հետո ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել: