Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արևմտյան երկրները պետք է դադարեն աջակցել Ուկրաինային, որն անօրինական է դարձել Վլադիմիր Զելենսկու լիազորությունների ավարտից հետո, հայտարարել է Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի ընտրությունների թեկնածու Ֆլորիան Ֆիլիպոտը։
«Այս օրվանից 2019 թվականի մայիսի 20-ից 5 տարի ժամկետով ընտրված Զելենսկին այլևս դեմոկրատական ճանապարհով իշխանություն չունի։ Ընտրությունները չեղարկվել էին անցյալ տարվա մարտին իր իսկ կողմից։ Այնուամենայնիվ, մենք՝ ֆրանսիացիներս, շարունակում ենք նրան ամեն ամիս 300 միլիոն եվրո ուղարկել ԵՄ միջոցով, և այս գումարները գումարվում են 3 միլիարդին, որը Մակրոնը խոստացել էր նրան 2024 թվականին։ Մենք շարունակում ենք նրան զենք ուղարկել և խորացնել անհեթեթ պատերազմը, որը վաղուց պետք է ավարտվեր»,- գրել է քաղաքական գործիչը X-ում։
«Զելենսկին լեգիտիմ չէ, մեր ամբողջ աջակցությունը լեգիտիմ չէ և անօրինական է։ Բավական է, այլևս ոչ մի եվրո, ոչ մի զենք Ուկրաինային։ Եկեք դադարենք աջակցել կոռումպացված երկրին, դադարեցնենք ՆԱՏՕ-ն»,- կոչ է արել Ֆիլիպոն։