կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-16 22:49
Քաղաքական

Լավրովը կոչ է արել Արևմուտքին Վենեսուելայի հանդեպ վերջնագրեր չկիրառել

Լավրովը կոչ է արել Արևմուտքին Վենեսուելայի հանդեպ վերջնագրեր չկիրառել
Միջազգային հանրությունը պետք է կոչ անի կողմերին երկխոսել Վենեսուելայում, այլ ոչ թե վերջնագրերով հանդես գալ, հայտարարել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը:Նրա խոսքով` Մյունխենում խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է նաև ճգնաժամը Վենեսուելայում:
«Եթե առաջնորդվենք միջազգային իրավունքով, ապա իրավիճակը Վենեսուելայում այդ երկրի ներքին գործն է, ուստի միջազգային հանրությունը պետք է կոչ անի վենեսուելացիներին գտնել խնդրի լուծումը միմյանց միջև: Նման դիրքորոշման օգտին են հանդես եկել Ուրուգվայը, Մեքսիկան, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և այլ երկրներ»,-ասել է Լավրովը: