կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-08 13:07
Աշխարհ

Զելենսկին կոչ է արել Արևմուտքին՝ փակել երկինքը կամ հզոր զենք տրամադրել

Զելենսկին կոչ է արել Արևմուտքին՝ փակել երկինքը կամ հզոր զենք տրամադրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գիտեն, թե ինչպես պատժել ռուս զինվորականներին, որոնք ներխուժել են երկիր և լայնամասշտաբ պատերազմ կազմակերպել. հայտնում է УНИАН-ը։

«Մեր զինված ուժերը գիտեն, թե ինչպես դա անել։ Թշնամին հոգնած է, բարոյալքված։ Նրանք եկել են մեր երկիր՝ փնտրելու մի բան, որը երբեք այստեղ չի եղել՝ վախկոտություն, ստրկության համաձայնություն։ Ցանկացած նորմալ մարդ վախենում է այրված տներին նայելուց, դա հասկանալի է․ քանդվել են պանելային բարձրահարկ շենքեր, ոչնչացվել են սովորական մեքենաներ, հրթիռներ, ավիառումբեր, կարկուտի քարեր, մարդկանց դեմ ականանետներ»,- ասել է Զելենսկին։

Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը՝ փակել Ուկրաինայի երկինքը  կամ «տրամադրել իրենց ուժը կամ զենքն ու դրանով իսկ օգնել ոչ միայն ուկրաինական պետությանը, այլև իրենց»:

«Դեռ քանի՞ մահ և կորուստ է անհրաժեշտ Ուկրաինայի երկինքն ապահովելու համար: Ինչո՞վ են Խարկովի կամ Նիկոլաևի խաղաղ մարդիկ տարբերվում Համբուրգի կամ Վիեննայի բնակիչներից։ Սպասում ենք որոշման։ Մաքրել երկինքը: Կամ՝ այն ուժով, որը դուք ունեք: Կամ՝ դուք մեզ կտաք մարտական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանություն, որոնք մեզ կտան անհրաժեշտ ուժ: Սա այն օգնությունն է, որը աշխարհը պետք է ցույց տա ոչ միայն Ուկրաինային, այլև ինքն իրեն, որպեսզի ապացուցի, որ մարդկությունը հաղթելու է։ Որքան հնարավոր է շուտ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։