Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արևմտյան երկրներին կոչ է արել աջակցել Գազայում հրադադարի ռեժիմի խախտումից հրաժարվելուն։ Նրա խոսքերը վկայակոչում է «Ինտերֆաքսը»։
Իսրայելի առաջնորդը հավելել է նաև, որոշ երկրներում կան այնպիսի անձինք, որոնք ճնշում են գործադրում առաջնորդների վրա, որպեսզի հասնեն հրադադարի։
«Մի տրվեք ճնշումներին։ Մեր պատերազմը` մեր պատերազմն է։ Իսրայելը պետք է հաղթի հանուն իրեն և հանուն ամբողջ աշխարհի»,– ասել է Նեթանյահուն։
Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ ոչ մի միջազգային ճնշում, ոչ մի սուտ մեղադրանք չի կարող ազդել իրեն պաշտպանելու Իսրայելի հաստատակամության վրա։
«Իսրայելը հաստատակամորեն դիմակայելու է ամբողջ աշխարհին, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,– ընդգծել է Նեթանյահուն։
Նա հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները Գազայում կմնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի կանխեն անկլավի օգտագործումը Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։
«ՀԱՄԱՍ–ը կապառազմականացվի։ Իսրայելին այլևս չի սպառնա Գազայի հատվածը և, որպեսզի դա երաշխավորվի, ՑԱԽԱԼ-ը կվերահսկի Գազայի անվտանգությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի այնտեղից ահաբեկչությունը կանխելու համար»,– ասաց պետության ղեկավարը։
Նա նաև հայտնել է, որ աշխատում է ՑԱԽԱԼ–ին միջազգային աջակցություն տրամադրելու ուղղությամբ և հայտարարել, որ պաղեստինյան խմբավորման վայրագություններից հետո աշխարհում յուրաքանչյուրը բարոյական պարտավորություն ունի աջակցել Իսրայելին։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Իսրայելը պետք է զերծ մնա Գազայի հատվածի ուղղությամբ հարվածներ հասցնելուց, որոնց պատճառով խաղաղ բնակիչներ են զոհվում։ Մակրոնը նաև շեշտել է, որ նմանատիպ ռազմական գործողությունները չեն կարող օրինական համարվել։