Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին պաշտոնապես մեղադրել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանները խախտելու մեջ, որը կարող է հանգեցնել կրկին ՄԱԿ պատժամիջոցների սահմանման, որոնք հանվել էին միջուկային գործարքի կնքնման հետևանքով. ըստ Yerkir.am-ի՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ պետությունները հայտարարություն են տարածել առ այն, որ «գործում են հանուն ճգնաժամից խուսափելու, որն առաջացել էր միջուկային զենքի տարածմամբ, ինչն էլ հանգեցրել էր Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման»:
Միևնույն ժամանակ Եվրոպական երկրները հայտնել են նաև, որ դեռևս ցանկություն ունեն պահպանել Թեհրանի հետ կնքած ԳՀՀԾ հաջողությունը և չեն միանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «առավելագույն ճնշման» արշավին, որը ԳՀՀԾ-ից դուրս էր եկել 2018 թվականին ու Իրանի դեմ սահմանել տնտեսական պատժամիջոցներ:
Այսպիսով՝ երկրները գործարկել են ԳՀՀԾ իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը: