| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին, ՍերգեյԼավրովը և Վան Ին նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով կազմակերպության Անվտանգության խորհրդին թույլ չտալ «եվրաեռյակի» երկրների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախորդ շաբաթ «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա – խմբ.) երկրների ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ հայտնելէին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տեղեկացրել են 30 օրվա ընթացքում Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին։
«Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ ենք անում մերժել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը՝ կապված պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի ակտիվացման հետ, և հաստատել իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի և բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին», - երեք նախարարների նամակի տեքստը մեջբերում է սոցցանցում Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական էջը:
Նախարարները նամակում նաև կոչ են արել «եվրաեռյակին» հրաժարվել իրանական կողմի նկատմամբ ապակառուցողական մոտեցումից:
Օգոստոսի երկրորդ կեսինՎիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել էր, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հնարավոր փորձերը՝ վերականգնելու Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևով նախատեսված, կհակասեն միջազգային իրավունքին, քանի որ հենց իրենք՝ «եվրաեռյակի» երկրները չեն կատարում դրա պահանջները:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի ատոմային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսին` Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ընթացքում, դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: