|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անհրաժեշտ է համարում, որ Արևմուտքը պատժամիջոցներ կիրառի ռուսական էներգետիկ ռեսուրսների նկատմամբ, փակի նավահանգիստները ռուսական նավերի համար և ամբողջությամբ անջատի ռուսական բանկերը SWIFT համակարգից։
Գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հինգշաբթի, նա ասել է. «Եթե խոսենք պատժամիջոցների մասին, ապա՝ առաջին հերթին նավթի, նավթամթերքի և գազի մասին։ Աշխարհի նավահանգիստները պետք է փակվեն ռուսական նավերի համար, բեռնափոխադրող ընկերությունները պետք է դադարեցնեն բեռներ ուղարկել և ստանալ Ռուսաստանից, ռուսական բանկերի համար SWIFT-ից անջատվելու բացառություններ չպետք է լինեն»:
«Եթե դուք դա չանեք հիմա, ապա ավելի ուշ ստիպված կլինեք անել ավելին, որպեսզի ռուսական ներխուժումից փրկեք մերձբալթյան երկրները, Մոլդովան, Վրաստանը և այլ երկրներ, որոնք Ռուսաստանի հարևաններն են։ Շատ կարևոր է նաև, որ արևմտյան երկրները վերջապես որոշեն, թե ինչպես ստեղծել մարդասիրական ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի վրայով»,- ասել է Զելենսկին։