Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
AD-STAR համակարգը լիովին վերահսկել է այն տարածքը, որտեղով թռիչք էր կատարում նախագահ Ռայիսիի ուղղաթիռը։ Այս մասին հայտնում միջազգային հարաբաերությունների իրանցի փորձագետ, Իրանի մերձիշխանական դեմքերից Ահմադ Մոհամմադզադեն։ Նա ինստագմյան ալիքում հրապարակել է ուշզագրավ տեսանյութ ու ներկայացրել այն համակագը, որն իր համոզմամբ՝ Ալիևը տեղադրել է Իրանի հետ սահմանին։
«Նախագահ Ռայիսիի մահը եղել է ամբողջովին կազմակերպված ու նպատակաուղղված ահաբեկչություն՝ զգայուն այս ժամանակահատվածում։ Ինչո՞ւ հանկարծ Իրան-Ադրբեջան հարաբերությունները վերստին նորմալացան։ Այն Ադրբեջանը, որն անընդհատ Իրանին սպառնում էր ռազմական հարձակումով։ Ալիևն անդադար սպառնալիքներ էր հնչեցնում մեր հասցեին ու հանկարծ եկան այն եզրահանգման, որ սահմանային զրոյական կետում, որտեղ անվտանգային ռիսկեր է պարունակում, պայմանավորվել ու հանդիպել Իրանի նախագահի հետ։ Ինչպե՞ս է հնարավոր, որ 3 ուղղաթիռներից երկուսը առանց որևէ խնդրի հանդիպելու լքեն տարածքն ու ողջ-առաողջ տեղ հասնեն և միայն նախագահի ուղղաթիռը զոհ դառնա եղանակային պայմանների։ Եղանակային վատ պայմանները ո՞նց չեն ազդել մյուս երկու ուղղաթիռների վրա, որոնք ուղեկցում էին նրա ինքնաթիռին ու նախագահի աշխատակազմին տեղափոխում։ Մյուս երկուսն ինչո՞ւ արտակարգ վայրէջք չեն կատարել։ Դեպքից ընդամենը մի քանի րոպե առաջ նախագահի ուղղաթիռի GPS և ռադարային համակարգը խափանվել են ու ռադարից անհետացել» ,-նշում է փորձագետը։
Նա մանրամասն բացատրում է․ «Ուղղաթիռի համակարգն այնպես է նախատեսված, որ ցանկացած դեպքից հետո՝ լինի կործանում, թե վայրէջք, ալիքներ և կոդեր է ուղարկում իր շրջապատում գտնվող ընդունող համակարգերին ու հայտնում իր գտնվելու վայրի կորդինատները։ Այդ ի՞նչ իրավիճակում է հայտնվել ուղղքաթիռը, որ պետք է ԱԹՍ-ներով ու ջերմային տեսախցիկներով փորձեին գտնել այն»։
Փորձագետի դիտարկամամբ՝ Ալիևը շատ խորը և բարդ անվտանգային ու հետախուզական կապեր ունի Իսրայելի ռեժիմի հետ և բնականաբար տեղյակ է եղել Իրանի նախագահի այդ այցի մանրամասներից ու բովանդակությունից։ «Ալիևը Իսրայելից ստացել է տեխնիկա, որն էլ Իրանի հետ սահմանին է տեղադրել։ Դրանցից մեկը ELM-2288-AD-STAR ռադարային համակարգն է։ Այս համակարգը հնարավորություն ունի հավաքելու բոլոր ալիքները, որոնք գտնվում են երկնքում։ Այն կարող է ստանալ մինչև 480 կմ շառավիղով հեռավորության վրա գտնվող ալիքները»։
Նշելով, որ Բաքվի և Թավրիզի տարածությունը օդային ճանապարհով 419 կմ է՝ Մոհամմադզադեն նշում է․ «բնական է, որ այդ ռադարային համակարգը լիովին վերահսկել է այն տարածքը, որտեղով թռիչք էր կատարում նախագահ Ռայիսի ուղղաթիռը և ամբողջովին ստացել է այդտեղի ալիքները»։
Փորձագետի դիտարկմամբ՝ Եղանակային այսպիսի վատ, երբ ուժեղ մառախուղ է, օդաչուն ոչ մի կերպ չի կարողանում տեղնել տարածքը՝ լավագույն դեպքում մինչև 2 մետր հեռավորությունն է տեսնում, իսկ տարածքը լեռնային է ու որոշ լեռների բարձրությունը հասնում է մինչև 1500 կմ-ի, եթե GPS և ռադարային համակարգը խափանվում է, օդաչուն ինչպե՞ս կարող կառավարել իրավիճակը։ «Արդյո՞ք հարց չի առաջանում՝ նախագահի ուղղաթիռի հետ տեղի ունեցածը և ոչ մյուս երկուսի, այլ հենց նախագահի ուղղաթիռի, Ադրբեջանի տեղադրած և սիոնիստական ռեժիմին պատկանող AD-STAR համակարգից ստացած սինգալների պատճառով է» ,-եզրափակում է իրանցի փորձագետը։
Նյութը` Yerkir.am-ի։