Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային հարաբերությունների գծով իրանցի փորձագետ Հոսեյն Ասգարին, անդրադառնալով Իրանի և Թուրքիայի հարաբերությունների հեռանկարին, նշել է, որ երկկողմ հարաբերությունները մոտ ապագայում կկանգնեն նոր մարտահրավերների առջև՝ կապված ջրի, սահմանների և Կովկասի հետ. հայտնում է ISNA-ն։
Փորձագետն ընդգծել է, որ Թուրքիան չի դադարեցնի իր ծավալապաշտական քաղաքականությունը, և եթե նույնիսկ Էրդողանը չհաղթի ընտրություններում, նա արդեն հիմք է դրել այդ քաղաքականությանը։
Ասգարին ընդգծել է, որ այս քաղաքականությունը անվտանգության խնդիրներ կստեղծի Իրանի համար։ Թուրքերը երազում են միավորել թյուրքական երկրները, ինչը Իրանի օգտին չէ։ Փորձագետը նշում է, որ Թեհրանն իր արտաքին քաղաքականության մեջ պետք է ավելի հստակ և իրատեսական մոտեցում ցուցաբերի Անկարայի նկատմամբ։