|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Ադրբեջանն առաջիկա օրերին կարող է սաստկացնել ռազմական սադրանքները Լեռնային Ղարաբաղում. այս կարծիքն է հայտնել իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը ILNA-ին տված հարցազրույցում։
Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու նպատակ է հետապնդում։ Մյուս պատճառը, ըստ Մովահեդիանի, Լաչինի միջանցքում ոսկու հանքավայրերն են։ Նա համոզված է, որ Բաքուն մտադիր է գրավել միջանցքը և այնտեղից դուրս մղել ռուս խաղաղապահներին, որպեսզի բրիտանական ընկերությունները կարողանան շահագործել այդ հանքերը:
«Իրավիճակը ճգնաժամային է. Իրանը դիվանագիտական մակարդակով պետք է ավելի ակտիվ լինի: Նաև մեր զինվորականները պետք է զգուշացնեն Բաքվին տարածաշրջանում արկածախնդրությունից և զգուշացումներ ուղարկեն նրանց։ Մենք պետք է ակտիվացնենք մեր տեղեկատվական գործունեությունը և լուսաբանենք Ադրբեջանի գործողությունները»,- ասել է Մովահեդիանը։