Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արևմտյան ԶԼՄ-ները շարունակում են քարոզել Ուկրաինա` ռուսական հնարավոր «ռազմական ներխուժման» թեման, թեև դրան չեն հավատում նույնիսկ հենց Կիևում։
Այս թեմայով դեկտեմբերի 20-ին «սենսացիա» է տարածել բրիտանական Daily Star պարբերականը` հղում անելով Միացյալ Թագավորության ռազմական հետախուզության անանուն աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ «իրական հավանականություն» կա, որ «100 հազարանոց ռուսական բանակի ներխուժումն Ուկրաինա» տեղի կունենա այս շաբաթ՝ կաթոլիկների Սուրբ Ծննդի նախօրեին՝ դեկտեմբերի 24-ին։
Նյութում նշվում է, որ բրիտանական հետախուզության աշխատակիցները կարողացել են բացահայտել Կրեմլի այս պլանները՝ հիշեցնելով, որ այս ամսաթիվը համընկնում է Խորհրդային Միության՝ Աֆղանստան ներխուժման 42-րդ տարելիցի հետ։
Ըստ Daily Star-ի՝ «ներխուժման ուժը» բաղկացած է հազարավոր ցամաքային զորքերից, տանկերից, հարվածային ուղղաթիռներից, հրետանային և ՀՕՊ գնդերից։
Թերթը գրում է, որ իշխանություններն արդեն տեղյակ են սպառնալիքի մասին, սակայն պաշտպանության նախարարությունը և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հրաժարվել են լրագրողներին հայտնել նման սցենարի դեպքում Լոնդոնի հնարավոր արձագանքի մասին։
Բրիտանական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն այս հարցում արդեն հայտնի է։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ «ռուսական լայնածավալ հարձակման» դեպքում ուկրաինացիները ստիպված կլինեն ինքնուրույն կռվել։ Նրա խոսքով՝ «շատ քիչ հավանական է», որ արեւմտյան երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, զորք ուղարկեն Ուկրաինայի պաշտպանության համար։