կարևոր
4231 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-02 16:32
Քաղաքական

Իրանը պահանջում է Արցախի հայերի վերադարձն իրենց հայրենիք՝ Արցախ, իսկ ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան Իրանի համար անընդունելի է․ իրանցի փորձագետ

«Արցախահայերի վերադարձը շատ կարևոր է Իրանի համար, և Իրանը պաշտոնական խողովակներով բարձրաձայնում է այդ մասին։  Անդրկովկասում էթնիկ փոփոխությունն անթույլատրելի է Իրանի համար․ ուստի, Արցախահայերի բռնի տեղահանումն Իրանն անօրինական է համարում։ Իրանը պահանջում է, որպեսզի Արցախցիները վերադառնան իրենց հայրենիք և իրենց անվտանգությունն ապահովվի»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին։
«Իրանի համար նաև անընդունելի է այն խոսույթը, որ ասում են՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան․ էթնիկ փոփոխություն ասելով Իրանը նաև սա նկատի ունի»,-ասաց իրանցի փորձագետը։

Մեր այն դիտարկմանը, որ դա ինչ հետևանքներ կարող է ոնենալ և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար, Փույա Հոսեյնին ասաց։

«Միանշանակ Սյունիքի հարցն է առաջանում, որտեղ բնակվելով, ադրբեջանցիները կարող են աստիճանաբար իրավունքներ պահանջել, այդ թվում՝ անվտանգային, և դա հիմք կհանդիսանա, որ Թուրքիան ռազմական ուժով միջամտի, Ադրբեջանը միջամտի, ինչի հետևանքով Սյունիքի անվտանգությունը շատ խոցելի կդառնա, հիմքեր կստեղծվի, որ Սյունիքում իավունքներ ձեռքբերեն»,-ասաց իրանցի փորձագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։