Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ դեռ վաղ է ադրբեջանցի աղջկա մահը որպես սպանություն կամ ահաբեկչական գործողություն որակել:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պատասխանելով Հայաստանի հետ սահմանակից ադրբեջանական Ալիբեյլի գյուղում հուլիսի 15-ին 12-ամյա աղջկա մահվան վերաբերյալ հարցին, նա ասել է. «Որքան ինձ հայտնի է ադրբեջանական իշխանությունները քրեական գործ են հարուցել «Սպանություն» հոդվածով, սակայն այդ գործողությունը սպանություն, ահաբեկչական գործողություն որակելու համար հարկավոր է սպասել դատարանի որոշմանը: Մենք շահագրգռված ենք, որ մեզ տեղյակ պահեն հետաքննության ընթացքի մասին: Տեղեկությունների համաձայն` խոսքը Պետերբուրգի բնակիչների մասին է»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 12-ամյա Այգուն Շահմալիեւան, որը ադրբեջանական գյուղում հանգստանում էր հարազատների մոտ, մահացել է խաղալիքում տեղադրված պայթուցիկի պայթյունից: Նրա մայրը վիրավորվել է: Ադրբեջանն անմիջապես մեղավոր է հայտարարել Հայաստանին: