Փոխարժեքներ
15 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ադրբեջանի Հանրապետությունը, որը նախկինում գտնվում էր Կովկասի աշխարհաքաղաքական հավասարումների ծայրամասում, այժմ Թուրքիայի և Իսրայելի ազդեցության տակ ներգրավված է բարդ խաղերում՝ որպես Մերձավոր Արևելքի ճգնաժամերի միջնորդ։ Դրա մասին գրել է իրանցի քաղաքագետ Հասան Հիջազին։
«Դա ոչ միայն հակասում է Իրանի և Ռուսաստանի քաղաքականությանը, այլև Բաքուն տարանցիկ նախագծեր և աշխարհաքաղաքական միջանցքներ է փնտրում, որոնք լուրջ սպառնալիք են դառնալու Ադրբեջանի համար»։
Ադրբեջանի Հանրապետությունը երազում է դառնալ «Կովկասի Կատար»՝ փոքր, հարուստ երկիր՝ ակտիվ արտաքին քաղաքականությամբ։ Սակայն Մերձավոր Արևելքն ու Կովկասը միայն նավթի, այլև «մեղմ ուժի», կրոնական և մշակութային կապերի, Իրանի և Ռուսաստանի հետ հարևանության, ինչպես նաև փոփոխվող աշխարհաքաղաքականության մասին են. դրանք այն պարամետրերն են, որոնց շրջանակում պետք է գործի Բաքուն։
Հաջողության դեպքում նա կարող է մի քանի նոր նավթային և ռազմական պայմանագրեր կնքել։ Մինչդեռ ձախողման դեպքում նա ստիպված կլինի հատուցել այս արկածախնդրության համար Ղարաբաղում, Նախիջևանում և նույնիսկ իր սեփական տարածքում։
Վերջիվերջո, հարցը մնում է անպատասխան. կարո՞ղ է արդյոք «չարաճճի երեխան» մի գիշերվա ընթացքում դառնալ «ճգնաժամերի կնքահայր»։ Կամ էլ Իրանի և Ռուսաստանի կարմիր գծերը նրան դարձյալ կհիշեցնեն, որ այս շախմատային խաղում խաղազինվորի և թագավորի դերերը տարբեր են», – գրել է փորձագետը։