Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բնօրրան» ՀԿ-ն՝ առաջնորդվելով իր կանոնադրական նպատակներով,
առանցքում պահելով հայրենագիտական և կրթագիտական խնդիրների բացահայտումը և հանրայնացումը, ինչպես նաև սերունդներին՝ Հայկական Լեռնաշխարհի քաղաքակրթական նշանակության արժեքեների փոխանցումը՝
արձագանքելով Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրության լայն շրջանակներում առաջացած մտահոգություններին,
առանձնակի կարևորելով բազմաթիվ մասնագետների, գիտնականների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, կրթական հիմնադրամների և անհատների կողմից հնչեցրած և գրավոր ներկայացված կարծիքները (Մասնագիտական եզրակացություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նկատառումները)
սույն թվականի դեկտեմբերի 19-ին նախաձեռնել էր խորհրդակցություն։
Միջոցառման նպատակն էր ստանալ կարծիք մանկավարժների կողմից դասագրքի գործնական կիրառման և սովորողների շրջանում տեսական նյութի յուրացման առանձնահատկությունների վերաբերյալ, մեթոբաններից՝ դասագրքերի ստեղծման ընթացակարգի, դասագրքի տեսական նյութի շարադրման, դիդակտիկ նյութերի հոգեբանական ներգործության և կրթական պրակտիկայում կիրառելի այլ գործիքների վերաբերյալ և խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացնել հանրությանը «Բնօրրան» ՀԿ-ի դիրքորոշումը:
Նախաձեռնության ուղերձում արտահայտված է նաև «Բնօրրան» ՀԿ-ի նպատակադրումը
«Նպաստել լավագույն դասագրքերի ստեղծմանը համախմբելով բոլորի կարողությունները»։
«Բնօրրան» ՀԿ-ն դիմելով ինստիտուցիոնալ կառույցներին խնդրել էր միջոցառմանը գործուղել մանկավարժների, ովքեր ասելիք ունեն պատմության դասագրքի վերաբերյալ և պատրաստ են կիսվել իրենց փորձով ու առաջարկներով, ինչպես նաև դասագրքի ստեղծման, դասավանդման և վերապատրաստման մեթոդաբանների (Խորհրդակցության հրավերը)
Հրավերին արձագանքել են բազմաթիվ ուսուցիչներ, մեթոդաբաններ, գիտնականներ, պատմագետներ, ինչպես նաև ՀՀ Փաստաբանական պալատ` 4 փաստաբաններ` բոլորը հաստատված մասնակցությամբ:
Միևնույն ժամանակ «Բնօրրան» ՀԿ-ն հայտարարել էր «բաց դռների» քաղաքականություն՝ այլ շահագրգիռ կառույցների և անհատների հյուրընկալելու պատրաստակամությամբ։ Կազմակերպությունը հետևողական է իր համար առանցքային՝ անաչառության, անկողմնակալության և թափանցիկության սկզբունքներին։
Հավատարիմ մնալով վերոհիշյալ սկզբունքներին, «Բնօրրան» ՀԿ-ն խորհրդակցությանը չի հրավիրել դասագրքի հեղինակ` Ս. Հովհաննիսյանին, քանզի միջոցառման նպատակը դասագրքի կիրառման փորձին ծանոթանալն էր։ Հավելենք, որ հեղինակը հրավիրված է եղել կազմակերպության կողմից նոյեմբերի 30-ին նախաձեռնված գիտնականների հանդիպմանը։
Հարկ է նշել, որ խորհրդակցությանը մասնակցել ցանկացող շատ մասնագետների ներկայությունը հնարավոր չի եղել ապահովվել վարչական տարբեր համակարգերի կողմից կիրառված հնարավոր ճնշումների պատճառով։
Խորհրդակցությունը տեղի է ունեցել հետևյալ ընթացակարգով՝
Բանախոսել են՝
Խորհրդակցության ընթացքում մեթոդաբան մասնագետների կողմից ներկայացվել է ժամանակակից համաշխարհային առաջատար փորձը, մոտեցումները, կուտակված և կիրառվող գիտելիքը դասագրքերի ստեղծման, նյութի ընտրության ու օգտագործման, դասավանդման, մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև առաջատար երկրներում ձեռնարկների կիրառման վերաբերյալ, որոնք կազմվում են տասնյակ նեղ մասնագետներից բաղկացած խմբերի կողմից ։
Սակայն ՀՀ-ում առկա մեթոդաբան ու մասնագիտական ոլորտին տիրապետող ուժերը ներգրավված չեն եղել դասագրքի ստեղծման աշխատանքների մեջ: Խորհրդակցությանը նշվեց նաև որ, «Դասագիրք» հասկացությունը ներկայումս փոխակերպվում է և նյութի ընտրության, կառուցման հարցում պահանջվում է ժամանակակից մոտեցումներ և տեխնոլոգիական արդի լուծումներ:
Ուսուցիչների կողմից ներկայացվեցին դասագրքի կիրառման հետ կապված դասապրոցեսին ի հայտ եկած տարաբնույթ խնդիրները, որոնք պայմանավորված էին առկա սխալների, թեմաների ոչ օրինաչափ դասավորվածության, ուղղորդված հարցադրումների, ինչպես նաև աշակերտների կողմից դասագրքի սխալների բացահայտման, տեսական նյութի ընկալման և յուրացման բարդությունների հետ։
Իսկ գիտական բնույթի գրեթե բոլոր նշված դրույթները կապված էին արդեն իսկ նոյեմբերի 30-ին մասնագիտական հանդիպման ընթացքում գիտնականների կողմից հնչեցված խնդիրների հետ։
Մասնակցային դպրոցի տնօրեն՝ Վահրամ Սողոմոնյանը իր ելույթում նշեց, որ մեթոդաբանական առումով դասագիրքը անթերի է, սակայն այդ տեսեկետը որևէ մասնակից չկիսեց։
Դասագրքի ստեղծման կարգի, գործընթացների հետ կապված իրավական անհամապատասխանությունների մասով մտահոգություններ հնչեցին փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից, որի առնչությամբ հետայսու համալիր ուսումնասիրություններ կիրականացնեն Փաստաբանական Պալատի անդամները։
Խորհրդակցության բանախոսների ելույթներին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ։
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
Ուստի՝ դասագրքի շրջանառությունից դուրս հանումը համարում ենք անհրաժեշտություն, իսկ շրջանառության շարունակումը, ի թիվս այլ խնդիրների, համարում ենք գիտական և մասնագիտական հանրության կարծիքների, սովորողների իրավունքների անտեսում, ինչը կհանգեցնի նաև պետական ինստիտուտների նկատմամբ վստահության զգալի նվազեցման։
Կարդացեք նաև՝
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը ազգային աղետ է, վտանգ ու սպառնալիք․ Անժելա Հարությունյան
Սկանդալային դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է. մարդը գրել է, կինը՝ խմբագրել
Հայոց պատմության դասագրքի խնդիրը չունի մասնագիտական լուծում, այն բացառապես քաղաքական է. դիտարկում
Աղմկահարույց դասագրքի հերթական անճշտությունը. ոչ թե Ք.ա. 26-25-րդ, այլ 16-15-րդ դարեր
Աղմկահարույց դասագիրք. ի՞նչ դիրքորոշում ունեն հայտնի հաստատությունները
Պապ թագավոր և Փաշինյան կամ չկա հերոսը, չի լինի նաև հակառակը` դավաճանը. արձագանք` ասուլիսին
Օրերս Րաֆֆին վտարվեց դասագրքերից. երկիր հանձնելիս այն խոչընդոտ է. ահազանգ` գրականագետից
Փորձ եք արել` այս կոնկրետ դեպքում ձախողել եք. գիտնականի դիտարկումը դասագրքի մասին
Ովքե՞ր են այդ «թաքնված» խորհրդատուները․ դիտարկում՝ աղմկահարույց դասագրքի մասին
Ադրբեջանում ցնծում են. Հայաստանում թշնամի պետության սրտով հայոց պատմության դասագիրք է գրվել
Նկատառումներ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ
Նոր ահազանգ. դասագրքերն ամուսինները գրում են, կանայք՝ խմբագրում
Ֆեյսբուքաֆիդայագիտական գործառույթներ և գիտական էթիկա․ Միքայել Բադալյան