|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Ալեն Սիմոնյանն այլ բան չգտավ հակադարձելու այսօրվա լսումներին, քան դահլիճից նկարներ դնել ու կամայական մեկնաբանություններ անելը:
7 ժամ նախատեսված լսումներին, տասնյակ փաստարկված ելույթների միակ արձագանքն էժան մանիպուլիացիան է` իբր նայեք, ոչ բոլոր մասնակիցներն են դահլիճում:
Այո լսումներին մասնակցող բոլորը չեն միշտ դահլիճում, ինչպես ԱԺ նիստերին միշտ չեն բոլոր պատգամավորները դահլիճում, ասենք բյուջեի քննարկմանը չներկայացող թիմի ղեկավարներից մեկը հենց այս հարցին պետք է անդրադառնար:
Մարդիկ ունեն տարբեր զբաղվածություններ, շատերը սահմանափակ ժամանակով են ներկա եղել նիստին, ու՞:
Այս պահին ԱԺ տարբեր սենյակներում, տարբեր խմբերով մարդիկ քննարկում են ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցը, ինչն է խնդիրը, որն է այստեղ հարցը:
Ընդհանրապես, իսկ մարդկանց ելույթներում հնչած փաստարկների մասին դիտարկումներ կան, թե ասելու բան չունենալն այս անգամ այս ծիծաղելի տեսքով է դրսևորվում»: