կարևոր
328 դիտում, 23 րոպե առաջ - 2025-11-26 11:32
Աշխարհ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Մոսկվա կժամանի հաջորդ շաբաթ. Ուշակով

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Մոսկվա կժամանի հաջորդ շաբաթ. Ուշակով

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Մոսկվա կայցելի հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Ռոսիա-1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ այցը նախապես համաձայնեցվել է։

Ուշակովը նշել է, որ Ուիտկոֆը միայնակ չի լինելու. նրա հետ Մոսկվա կժամանեն նաև ԱՄՆ վարչակազմի այլ ներկայացուցիչներ։

Նախագահի օգնականը հայտնել է նաև, որ պարբերաբար շփվում է ԱՄՆ հատուկ բանագնացի հետ։ Սակայն նա հրաժարվել է բացահայտել այդ շփումների բովանդակությունը։

«Ուիտկոֆի հետ բավականին հաճախ եմ զրուցում, բայց զրույցների էությունը փակ բնույթ ունի, ես չեմ մեկնաբանում», – ասել է Ուշակովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած վարչակազմը ակտիվ աշխատում է ուկրաինական կարգավորման առաջարկների վրա։ Վաշինգտոնը հայտարարել է, որ փաստաթուղթը դեռ մշակման փուլում է, սակայն Ռուսաստանի հետ շփումներն արդեն սկսվել են։

Ամերիկյան կողմը նախնական նյութեր է ուղարկել Մոսկվա, իսկ Թրամփը բազմիցս ասել է, որ բանակցություններում առաջընթաց կա։