կարևոր
940 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-26 18:22
Հասարակություն

Քննարկվում են տարբեր վարկածներ, կհրապարակենք հրդեհված տարածքների լուսանկարները. Նարեկ Սարգսյան

Քննարկվում են տարբեր վարկածներ, կհրապարակենք հրդեհված տարածքների լուսանկարները. Նարեկ Սարգսյան

ՆԳՆ-ն  հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի անտառներում բռնկաված կրակը հասել է տներին կամ բնակավայրերին։

Տավուշի մարզում չորս կետերում բուսածածկ և խոտածածկ տարածքների հրդեհներ են, չորս հատվածներում էլ հրշեջ փրկարարները ինտենսիվորեն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում նշել է  ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Առաջին հատվածը «Լեռնային Հայաստան» առողջարանից դեպի սարի վերև անտառամերձ հատվածն է, երկրորդ հատվածը՝ Դիլիջանի ոլորաններն է ներառում, երրորդ հատվածը «Կազաչի», իսկ   չորրորդը՝ Նավուր կոչվող հատվածն է։ «Կազաչին» Տավուշի մարզից դեպի Լոռու մարզ ընկած տարածքում է, հրդեհը մեկուսացված է, այս պահին այստեղ և Դիլիջանի ոլորանների հատվածում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Ներգրավված են շուրջ 700 փրկարար ծառայողներ, մեր գործընկեր կառույցներից շրջակա միջավայրի շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցներ, բնակիչներ, ոստիկաններ։ Ներգրավված է նաև ՊՆ ուղղաթիռը, որը անդադար թռիչքներ է կատարում»,–ասել է Նարեկ Սարգսյանը։

Ըստ ՆԳՆ խոսնակի, քննարկվում են տարբեր վարկածներ։ Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո կհրապարակվի հրդեհների ընդհանուր տարածքը բոլոր տեղամասերում։