կարևոր
103 դիտում, 9 րոպե առաջ - 2025-11-26 10:08
Քաղաքական

Փաշինյանը գոհ է մարզպետից․ «Հրապարակ»

Փաշինյանը գոհ է մարզպետից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած թե' Հովհաննավանքում, թե' Թալինում եւ Արարատում պատարագների մասնակիցների թիվն ավելի մեծ է եղել, քան Վայոց Ձորի Խաչիկ համայնքում, սակայն կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես գոհ է Վայոց Ձորի պատարագից: Եվ հիացած է դրա գլխավոր կազմակերպիչ Վահագն Արսենյանով` Վայոց Ձորի մարզպետով: Ասում են` իր գոհունակությունը չի էլ թաքցրել։ 

Դա պայմանավորված է նրանով, որ հենց Վայոց Ձորում էր, որ առաջին անգամ ՀԱԵ թեմի առաջնորդ մասնակցեց՝ ի դեմս Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանի: Եկեղեցի-իշխանություն հակամարտությունում սա Փաշինյանը համարում է լուրջ հաղթանակ, եւ հենց այդ պատարագից հետո «օվերտոնի պատուհանը բացվեց», ու այլ սրբազաններ էլ սկսեցին մտածել ճամբարափոխության մասին, եւ անգամ Վեհափառին ամեն ինչով երախտապարտ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ սրբազանը գնաց պառակտիչ պատարագին մասնակցելու։ Իսկ Վայոց Ձորի թեմի առաջնորդին պատարագին բերելու հարցում, ասում են, որոշակի դեր է խաղացել նորանշանակ մարզպետը, որը «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական հայտնի օլիգարխ, Սերժ Սարգսյանի վաղեմի մտերիմ Աշոտ Արսենյանի որդին է: 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Արսենյանները Վայոց Ձորում դեռ հյուրընկալում էին Սերժ Սարգսյանին, եւ կրտսեր Արսենյանն անգամ ներկա էր քարոզարշավին։

Ուշագրավ է, որ Մասյացոտնի առաջնորդն էլ է որոշակիորեն կապված ՀՀԿ-ի հետ, նա Մասիսի կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մտերիմն է եւ մեծապես նրան է պարտական թեմի առաջնորդ դառնալու համար։