|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Վիճակագրական կոմիտեց տեղեկանում է՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. հոկտեմբերը
2024թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.3%:
Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.6%-ով, այդ թվում՝ գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Գյումրի և Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.3%-ով:
2025թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1% (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում)»։