|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է։ Այս մասին Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Հեղափոխության առաջնորդը լավ առողջական վիճակում է և լիովին վերահսկում է իրավիճակը», -ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ Իրանում իրավիճակը կայուն է։ Պետական հաստատություններում կամ զինվորական համակարգում որևէ պառակտում չկա, հավելել է Արաղչին։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարություն էր տարածել, որ Մոջթաբան վիրավորվել է, բայց իրեն լավ է զգում։