Միասին կարող ենք
կարևոր
535 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-13 23:23
Աշխարհ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ, այս մասին ասվում է տարածած հայտարարության մեջ. 

«Այսօր եւս, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարուանկելով իր կապերը Միջին Արեւելքի մէջ հաստատուած մեր համայնքներուն հետ, հեռաձայնային խօսակցութիւն ունեցաւ Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեանի եւ Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա֊ատենապետ Գրիգոր Մահսերեճեանի հետ։ Յիշեալ շրջաններէն ներս ընդհանուր անապահովութիւնն ու անորոշութիւնը կը շարունակուի։

Նորին Սրբութիւնը նաեւ հեռաձայնային կապեր ստացաւ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանէն, Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Յովսէփ Աւետեանէն եւ Նոր Ջուղայի առաջնորդական տեղապահ Հոգշ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանէն։ Փոխանցուած տեղեկութիւններուն համաձայն, վտանգալից կացութիւնը կը շարուանկուի Իրանի բոլոր շրջաններէն ներս։ Նշենք, որ Թեհրանի թեմը կցեալ յայտարարութիւնը տարածած է՝ ուղղուած համայնքի անդամներուն»։